ՄԱԿ-ում ապացույցներ է պահանջում, որ ԱՄԷ-ի ղեկավարի դուստրը ողջ է
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակն Արաբական Միացյալ Էմիրություններից ապացույցներ է պահանջել, որ Դուբայի ղեկավարի դուստրերից Լատիֆան «ողջ է», բայց չի ստացել այն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի մամուլի քարտուղար Մարթա Ուրթադոն:
«Մենք նրա կյանքի ոչ մի ապացույց չունենք, եւ կցանկանայինք հստակ համոզիչ ապացույց ունենալ, որ նա ողջ է: Իհարկե, մեր առաջին խնդիրն է համոզվել, որ նա դեռ ողջ է»,- ասել է նա:
ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպում են պահանջել Ժնեւում ԱՄԷ-ի դեսպանի հետ Լատիֆայի վերաբերյալ, ինչը գրեթե համաձայնեցված էր, ասել է նա՝ հավելելով, որ իրենք նաեւ նախատեսում էին բարձրացնել նրա ավագ քրոջ՝ Շամսեի հարցը:
Մեկ ամիս առաջ արքայադուստրը տեսաուղերձում հայտարարել էր, որ իրեն բռնի կերպով պահում են հսկվող վիլլայում: ԱՄԷ-ի իշխանությունները հայտնել են, որ Լատիֆային խնամում են ընտանիքը եւ բուժաշխատողները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան