Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը Մենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերում Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցեր Ինչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելը Պոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարին Մարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ

Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան
Թոփ-լուրեր

Մեռնող պետության եւ հասարակության հոգեվարքը

Հասանք մի կետի, երբ անբարոյականության մեջ ապրելը դարձավ սովորական մի բան: Իրականում, սակայն, մենք՝ պետությունը, հասարակությունը չենք ապրում, այլ մեռնում ենք: Մենք հոգեվարքի մեջ ենք:

Հավանաբար չեք հասկանում, թե ինչ է լինում, ինչ է եղել, եւ ինչ է լինելու, եթե մի քանի օր էլ այսպես շարունակենք:

Վերցրեք օրվա լրահոսը: Ընթերցեք վերնագրերը եւ կհասկանաք, որ մեր հանրությունն այն աստիճան է ընկել, այն աստիճան է հիվանդ, որ չի գիտակցում, թե ինչ է եղել կամ գիտակցում է, բայց թքած ունի:

Շուշին թշնամուն հանձնող, առնվազն հինգ հազար երիտասարդի սպանության թիվ մեկ մեղավորը ոչ միայն հրաժարական չի տվել, ոչ միայն նման մտադրություն չունի, այլ նաեւ մտադիր է ամեն գնով պահպանել պաշտոնը, իսկ որ ամենասարսափելին է, հանրության մեջ կան մարդիկ, որ այս ամենի հետ համակերպվել եւ գոյություն են քարշ տալիս:

Այսօր լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նիկոլը մտադիր է Ռուսաստանի հետ խորացնել հարաբերությունները, Թուրքիայից աղերսում է լավ վերաբերմունք, Արայիկ Հարությունյանն էլ մի քանի ծառ է տնկել, իսկ մի անհայտ դերասանուհի էլ սեւ տաբատ է կրում եւ հիանում մեր հզոր լեռներով, որից ուժ է ստանում:

Այսպես լինում է միայն մեռնող պետությունների հետ: Սպանեցիք մեր տղերքին ու ապրում եք այնպես, կարծես ոչինչ չի եղել: նիկոլի հայտարարություններն այնպես եք լուսաբանում, կարծես Շուշին թշնամուն չեն հանձնել:

Բանկերն ու վարկային կազմակերպությունները որդի կորցրած ծնողներից շարունակում են պահանջել կատարել վարկային պարտավորությունները: Իսկ դու` պետություն, այդ ծնողների նկատմամբ կատարե՞լ էիր կամ կատարո՞ւմ ես քո պարտավորությունը: Այնքան անբարոյական ենք, որ անգամ չենք կարողանում զրոյացնել որդի կորցրած մարդկանց վարկերը: Չէ, դուք հասկանո՞ւմ եք ինչ անբարոյական ժողովուրդ ենք:

Անբարոյականությունը խժռել է մեր երկիրն ու հանրությանը: Տաշի տուշիով քեֆերը դրա վկայություններից մեկն են: Ասում եք ընտրություն: Մի՞թե կարծում եք, որ ընտրությունով կամ միայն ընտրությունով հնարավոր կլինի փրկել հիվանդի կյանքը: Եթե կարծում եք, ապա սխալվում եք:

Պատերազմում հազարավոր զոհեր տված, կորոնավիրուսի հետեւանքով հազարավոր մահեր ունեցող հանրությունը ոչ մի ծպտուն չհանեց, երբ մեռելոցը համարեցին աշխատանքային օր: 

Եթե դուք կարողանում եք ապրել, երբ նիկոլը դեռ վարչապետ է, երբ դուք միայն ու միայն զբաղված եք ձեր կարիերայով, ձեր որդուն Ռուսաստան կամ ԱՄՆ փախցնելով, կամ նրա համար մի լավ գործ գտնելով, եւ չեք գիտակցում, թե ինչ է եղել, ապա ...

Իրոք զզվելի է այս ամենը: Քթներիս տակ Եռաբլուր ունենք, բայց նիկոլին դիմելիս ասում եք պարոն վարչապետ, դեռ հարյուրավոր ծնողներ իրենց որդիների մարմիններն են փնտրում, իսկ դուք ասում եք նիկոլը նախարար նշանակեց կամ քննարկում եք, թե ովքեր են լինելու նիկոլի ցուցակի տասնյակում: Հավատացեք, դուք նիկոլից ոչնչով չեք տարբերվում: Նա կառչել է աթոռից, իսկ դուք ձեր պահվածքով օգնում եք նրան մնալ այնտեղ:

Միայն չասեք, թե բա ինչ անենք, թե լրատվամիջոց ենք՝ պիտի լուսաբանենք, աշխատում ենք, պիտի դիմենք, երեխա ենք պահում, բլա բլա բլա բլա: Բա ձեր նամուսն ու թասիբը, թե՞ վիշտը միայն որդի կորցրած ծնողինն է:

Դուք հասկանո՞ւմ եք, թե մեզ վրա ինչպես են ծիծաղում ամբողջ աշխարհում: Դուք հասկանո՞ւմ եք, որ ինչպես են մեզ վերաբերվում: Կորցնել Շուշի ու Հադրութ, թշնամու բայրաքթարների առաջ կանգնեցնել հինգ հազար զինվոր ու հանդուրժել այդ ամենի մեղավորին, մեղավորներին: Զզվելի է այս ամենը: Ավելի քան զզվելի: Նայե՞լ եք ձեզ հայելու մեջ: Նայեք, գուցե սթափվեք: Էս ինչեո՞վ եք զբաղված: 

Գեղամ Նազարյան

Top-News.am