Ֆաուչի. Հնարավոր է, որ ԱՄՆ-ն COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կարիքը չունենա
Հնարավոր է, որ ԱՄՆ-ն COVID-19-ի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութի կարիքը չունենա անգամ կարգավորող մարմինների հավանությունը ստանալու դեպքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ գլխավոր վարակաբան եւ Ալերգիայի ու վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն բավականաչափ պայմանագրեր է կնքել մյուս արտադրողների հետ ամբողջ բնակչությանը պատվաստելու համար, դեղաչափի այդ քանակությունը բավարար կլինի կրկնակի պատվաստման համար, որը կարող է անցկացվել այս աշնանը: Նա միաժամանակ նշել է, որ առայժմ որոշված չէ՝ ԱՄՆ-ն արդյոք կօգտագործի՞ AstraZeneca պատվաստանյութը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Հիշեցնենք, որ տասնյակից ավելի երկրներ ժամանակավորապես դադարեցրել են AstraZeneca պատվաստանյութի օգտագործումն այն բանից հետո, երբ այն կապել էին արյան մակարդելիության հազվագյուտ խանգարման եւ ուղեկցող կողմնակի էֆեկտների հետ:
Մարտին ամերիկյան առողջապահական մարմիններըւ նաեւ հայտարարել էին, որ ընկերության ներկայացրած տվյալները չեն տալիս դեղամիջոցի արդյունավետության ամբողջական պատկերը: Մի քանի օր անց AstraZeneca-ն հրապարակել էր արդյունքները, որոնք ցույց էին տալիս իր պատվաստանյութի նվազած, բայց դեռեւս ուժեղ արդյունավետությունը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան