Կորեական թերակղզու ապառազմականացման հարցում Հարավային Կորեան հույսը Ռուսաստանի օգնության վրա է դնում
ԿԺԴՀ-ի կողմից իրականացված մի շարք հրթիռների արձակումից հետո Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պակ ՉԺե Մինը ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի հետ հանդիպմանը Կրեմլից օգնություն է խնդրել թերակղզու ապառազմականացման հարցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Պակ ՉԺե Մինը խորը մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ վերջերս, չնայած Կորեական թերակղզում խաղաղություն հաստատելու Հարավային Կորեայի կառավարության ջանքերին, Հյուսիսային Կորեան կարճ հեռահարության բալիստիկ հրթիռներ է արձակել:
Նա խնդրել է Ռուսաստանի օգնությունն ու ակտիվ աջակցությունը Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման եւ ապառազմականացման գործում»,- հայտարարել է Կորեայի Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Հարավային Կորեայի ՊՆ-ն ընդգծել է, որ կողմերը մանրամասն չեն քննարկել ԿԺԴՀ-ի հրթիռների արձակումը եւ միայն հաստատել են երկու երկրների պաշտոնական դիրքորոշումը: Հիշեցնենք, որ ԿԺԴՀ-ն վերջերս հրթիռների երկու փորձարկում է իրականացրել՝ մարտի 21-ին արձակվել է երկու թեւավոր հրթիռ, իսկ մարտի 25-ին՝ երկու բալիստիկ հրթիռ:
ՌԴ ՊՆ-ն հաղորդել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության խնդիրները՝ շեշտը դնելով Հյուսիսարեւելյան Ասիայում եւ Կորեական թերակղզում տիրող իրավիճակի, երկկողմ համագործակցության եւ ռազմական ոլորտի վիճակի ու հեռանկարների վրա, ինչպես նաեւ ստորագրել են Պաշտպանության ոլորտում Ռուսաստանի Դաշնության կառավարության եւ Կորեայի Հանրապետության կառավարության միջեւ համագործակցության մասին համաձայնագիր:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան