Քենդալ Ջեններն արձագանքել է հղիության մասին լուրերին, որոնց պատճառը նրա մայրն է
Վերջին օրերի ընթացքում 25-ամյա սուպերմոդել Քենդալ Ջենները հոգնել է շնորհավորանքներ ստանալ հղիության առիթով։ Լուրերի տարածման պատճառ է դարձել մայրը՝ 65-ամյա Քրիս Ջենները։
Ջենները Twitter-ում դստեր էջում առեղծվածային գրառում էր կատարել․ «Հիմա դու ստացար դա»։ Քրիս Ջեններնն այս ուղեկցել էր երեխայի ծծակի տեսքով էմոջիով։ Հրապապարակումից հետո հետեւորդները կարծել են, թե Ջենները գաղտնազերծել է դստեր հղիությունը։ «Սպասեք, Քենդաը հղի է՞», «ե՞րբ է նա հասցրել», «ինչպիսի նորություն», «շնորհավորում եմ», «նա հիանալի մայրիկ կլինի»,- գրել են Քարդաշյան-Ջեններ ընտանիքի երկրպագուները։
Մոդելը ստիպված է եղել Twitter-ում պարզաբանել լուրերը։ Նա դիմել է մորը․ «Մայրիկ սա նման է հղիության մասին հայտարարության»,- գրել է նա։
Իրականում Քրիսն այդ կերպ ցանկացել է ուշադրություն հրավիրել իրենց իրապատում-շոուի նոր սերիայի պրեմիերային։ Դրանում Քենդալը նշում է, որ քույրերից միակն է, որը դեռ երեխաներ չունի։ Նա ավագ քրոջը՝ Քլոեին եւ ընկերուհուն՝ Մալիկային խոսոտավանել է, որ երազում է փոքրիկի մասին։ Ի պատասխան Մալիկան նրան առաջարկում է հոգ տանել իր չորսամսական որդու՝ Էյսի մասին՝ փորձ ձեռք բերելու համար։
Սուպերմոդելը բախվել է բարդ խնդրի հետ․ թեեւ նա բազմաթիվ զարմիներ ունի, չգիտեր՝ ինչպես փոխել փոքրիկի տակդիրն ու հանգստացնել նրան։ Քենդալը, սակայն, գոհ է էքսպերիմենտից։ «Նրա հետ այնքան հեշտ էր, ես կարող էի ավելի երկար մնալ նրա հետ»,- ընեկուհուն ասել է մոդելը։
mom, this looks like a pregnancy announcement!


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան