Microsoft-ը նախազգուշացրել է Windows 10-ի տարբերակի աջակցության դադարեցման մասին
Microsoft ընկերությունը սկսել է նախազգուշացումներ ուղարկել Windows 10-ի տարբերակներից մեկի օգտվողներին, որը շուտով կդադարի աջակցություն ստանալ, հայտնում է WindowsLatest-ը:
Խոսքը Windows 10-ի 1909 տարբերակի (November 2019 Update) մասին է, որը 2019-ի վերջին օպերացիոն համակարգի հիմնական թարմացումն է: Օգտվողները, ովքեր դեռ կիրառում են այս թարմացումը, 2021 թվականի մայիսի 11-ից այլեւս չեն ստանա անվտանգության ուղղումներ:
Microsoft-ն առաջարկում է համակարգիչը թարմացնել մինչեւ Windows 10 May 2020 Update կամ October 2020 Update (2H20): Սակայն ոչ բոլոր օգտվողներն են թարմացման տեղադրմանը համաձայնելու դեպքում ավտոմատ կերպով ստանում թարմացումը՝ համակարգը նախազգուշացնում է, որ այն ավելի ուշ հասանելի կդառնա:
2021 թվականին Microsoft-ը կներկայացնի հերթական խոշոր թարմացում այն օպերացիոն համակարգի համար, որը ստացել է Windows 10X անվանումը: Դրանում մշակողները ուշադրություն կդարձնեն ինտերֆեյսի վերափոխմանը եւ ոչ ստանդարտ էկրանների հետ համատեղելիությանը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել