Մերկելը կողմ է ապրիլին Գերմանիայում լոքդաունը երկարաձգելուն
Դաշնային կանցլերը կողմ է ապրիլին Գերմանիայում լոքդաունը երկարաձգելուն, մարտի 21-ին հայտնել են գերմանական ԶԼՄ-ները, հաղորդում է DW-ը:
Լոքդաունի ավարտման հստակ ժամկետ նշված չէ: Նախատեսված չեն նաեւ ինչ-որ նոր քայլեր հակակորոնավիրուսային սահմանափակումները թուլացնելու ուղղությամբ, ինչը բացատրվում է վարակի նոր բռնկմամբ:
Միեւնույն ժամանակ հողերին եւ տարածաշրջաններին առաջարկվում է ապահովել «սահմանափակ ժամկետներով մոդելային նախագծերի հնարավորությունը, որոնք թույլ կտան բացել հասարակական կյանքի որոշ ոլորտներ խիստ պաշտպանիչ միջոցառումների պահպանման եւ թեստավորման հայեցակարգի առկայության դեպքում»:
Առաջարկներով փաստաթղթի նախագծում նաեւ նախատեսված է սեփական դաշնային հողերում բնակչությանը հանգիստն անցկացնելու հնարավորություն շփումները նվազագույնի հասցնելու պայմանով:
Դա պետք է ապահովվի «սոցիալական շփումների ոլորտում գործող սահմանափակումները, հիգիենայի կանոնները խստորեն պահպանելու եւ թեստավորման ծրագիրն իրագործելու եղանակով, նշված է փաստաթղթում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել