Հռոմի Պապը դատապարտել է ռասիզմը՝ համեմատելով այն վիրուսի հետ
Կիրակի Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինը դատապարտել է ռասիզմը՝ համեմատելով այն վիրուսի հետ, որը ցույց է տալիս, որ «մեր ենթադրյալ սոցիալական առաջընթացը ոչ այնքան իրական եւ վերջնական է», ինչպես մարդիկ մտածում են, հաղորդում է Associated Press-ը:
Ֆրանցիսկոսը ռասիզմի մասին թվիթերյան գրառում է կատարել այն օրը, երբ ՄԱԿ-ը նշում է ռասայական խտրականությունը վերացնելու պայքարի միջազգային օրը:
«Ռասիզմի օրինակները շարունակում են մեզ խայտառակել, քանի որ դրանք ցույց են տալիս, որ մեր ենթադրյալ սոցիալական առաջընթացն այնքան էլ իրական եւ վերջնական չէ, ինչպես մենք կարծում ենք»,-գրել է նա թվիթերյան էջում՝ ավելացնելով #FightRacism #FratelliTutti հեշթեգերը: «Fratelli Tutti»-ն հատուկ ուսումնական փաստաթղթի անվանում է, որը Հռոմի Պապը հրատարակել է անցած տարի կորոնավիրուսի համավարակի տարածման կիզակետում, որպեսզի մարդկանց դրդի դեպի համերաշխությունը, եղբայրությունն ու շրջակա միջավայրի մասին հոգատարությունն ամբողջ աշխարհում:
Հռոմի Պապի պաշտոնում նա մշտապես պաշտպանել է մարդկանց իրավունքները, որոնք մարգինալացված են հասարակություններում, այդ թվում՝ միգրանտների:
Ամեն տարի մարտի 21-ին ՄԱԿ-ը նշում է տարելիցը, երբ ՀԱՀ-ում ոստիկանությունը կրակ է բացել եւ սպանել է 69 մարդու 1960 թվականին ռասայական խտրականության դեմ օրենքի խաղաղ ցույցի ժամանակ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել