Հնդկական դիետա
Հնդկական դիետան ոչ թե սնվելու ժամ առ ժամ գրված եղանակ է, այլ այն սննդամթերքների ցուցակը, որոնք թույլատրված է օգտագործել ամեն օր: Սա բուսակերների համար նախատեսված դիետա է, որը թույլ է տալիս կաթնամթերքի օգտագործում: Խուսափեք խմորներից, սպիտակ բրնձից: Առաջարկվում է ամեն օր սննդակարգի մեջ ներառել հետեւյալ մթերքները.
1. 2-3 միրգ (հում կամ չորացրած),
2. հում բանջարեղեն բնական յոգուրտով, 20 տոկոսանոց կաթնաշոռով, ծովային ջրիմուռներով եւ սոյայով սոուսի հետ,
3. խաշած բանջարեղեն, որը պատրաստվել է շուտեփուկի մեջ կամ գոլորշու վրա օգտակար նյութերը պահպանելու համար (օրը 2 անգամ),
4. չվերամշակված հատիկաբույսեր (շիլաներ),
5. կաթնամթերքի երեք չափաբաժին (թթված կաթ, յոգուրտ, ցածր յուղայնությամբ կաթնաշոռ),
6. ընկույզ եւ արեւածաղիկ
Ճաշացանկի տեսակներ
Նախաճաշ
Թարմ քամված հյութ, առանց շաքարի թեյ (կարելի է կիտրոնով կամ կաթով), յուղազրկված կաթի շիլա
Ճաշ
1. Վարունգի աղցան սոուսով, որի վրա քնջութի թեփ է լցրած, ոսպով բրինձ, (3:1), եփված գազար:
2. Մի չափաբաժին սպիտակաձավարի շիլա` բակլայի եւ բանջարեղենի հետ:
3. 20 տոկոսանոց կաթնաշոռ, թարմ մրգերից աղցան:
Ընթրիք
1. Սոյայի ծիլերով, լոլիկով, սնկով աղցան, բանջարեղենով թխվածքաճաշ եւ մի կտոր հաց:
2. Թերխաշ ձու («պարկի մեջ»), սպանախ, տոստ:
3. Սոյայի միս, բանջարեղենից կոտլետ, բնական յոգուրտ եւ խնձորի կոմպոտ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել