Բուլղարիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է ռուս դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել
Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը հայտարարել է, որ լրտեսության գործի պատճառով ստիպված կլինեն ռուս դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել: Այս մասին շաբաթ օրը հայտնել է կառավարության մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հերթական անգամ մենք ստիպված ենք ռուս դիվանագետներին անցանկալի անձինք հայտարարել»,- ասել է վարչապետը՝ մեկնաբանելով ուրբաթ օրը Բուլղարիայի դատախազության կողմից ՌԴ-ի օգտին լրտեսության կասկածանքով վեց մարդու կալանավորումը:
Բորիսովն ընդգծել է, որ հատուկ ծառայությունների գործողությունը ինքնատիպ ցուցադրական գործողություն է՝ Բուլղարիայում լրտեսությունը դադարեցնելու պահանջով: «Բարեկամությունը բարեկամություն, մենք դա ցույց տվեցինք, այդ թվում՝ «Բալկանյան հոսք» գազատարի հարցում, բայց ՆԱՏՕ-ում մեր հնարավորությունները լրտեսել... Առանց քաղաքական գնահատականներ տալու եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր հատուկ ծառայություններին եւ հավաստիացնում եմ, որ նման կերպ, մեթոդաբար, ցանկացած նման դեպքում մենք վճռականորեն կպաշտպանենք մեր անվտանգությունն ու անկախությունը»,- հայտարարել է վարչապետը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել