Գերմանիայի դաշնային հողերից մեկի վարչապետը ցանկանում է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արտադրություն սկսել
Բավարիայի ազատ պետության վարչապետ Մարկուս Զեդերը հայտարարել է, որ տեղական դեղագործական ընկերությունները պատրաստ են արտադրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը այն բանից հետո, երբ այն հաստատվի EMA-ի կողմից, հայտնում է Frankfurter Allgemeinen Sonntagszeitung-ը:
«Մենք պետք է ավելի ազատ մտածենք: Սա նաեւ նշանակում է, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ թույլատրել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, եթե այն համապատասխանում է պահանջներին»,- մեջբերում է թերթը Զեդերի խոսքերը:
Բավարիայի վարչապետի կարծիքով՝ «Սպուտնիկ V»-ն ապագայում կարող է արտադրվել Գերմանիայում, մասնավորապես՝ Բավարիայում: Արտադրությունը սկսելու միակ խոչընդոտը բյուրոկրատական քաշքշուկն է, որի մասին նախկինում նշել էր Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:
Որպես «Սպուտնիկ V»-ի արտադրող, առաջարկվում է Բավարիայի Իլերտիսեն քաղաքի գործարանը, հաղորդում է Gazeta-ն:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել