«Նա տխրել է, սակայն չի զայրանում». Եղիսաբեթ Երկրորդի արձագանքն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցին
Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի հարցազրույցը թագավորական ընտանիքի կյանքը բաժանել է «նախքան»-ի եւ «հետո»-ի։ Ընտանիքի ներկայացուցիչներն աստիճանաբար ուշքի են գալիս, եւ մամուլում սկսում են հայտնվել առաջին արձագանքները հարցազրույցի վերաբերյալ։
The Sun-ի աղբյուրի հաղորդմամբ՝ թագուհին վշտացած է տեղի ունեցածի պատճառով։ «Նա չի բարկանում, սակայն տխրել է։ Պալատում միշտ ձգտել են աջակցել Հարիին, երբ հայտնվել է Մեգանը»։
Թագուհին մասնավոր հետաքննություն է սկսել Հարիի եւ Մագանի որդու՝ Արչիի մաշկի գույնի վերաբերյալ հարցերի առնչությամբ։ Սկանդալային հարցազրույցում զույգն ամեն կերպ փորձել է ընդգծել, որ մարդը, որն այդ առնչությամբ անհանգստություն է արտահայտել, թագուհին կամ արքայազն Ֆիլիպը չի եղել։ Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի հետ հարցազրույցում Հարին նշել է, որ տատիկի հետ հարաբերությունները «իսկապես լավ» են եղել եւ որ իրենք հաճախ են խոսել։
Բուքինգհեմյան պալատի հայտարարությունում, որը հրապարակվել է հարցազրույցից օրեր անց, ասված է. «Ամբողջ թագավորական ընտանիքը «վշտացած» է, թե որքան դժվար են եղել վերջին տարիներն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի համար։ Բարձրացված հարցերը, հատկապես ռասսայականը, անհանգստություն են առաջացնում։ Թեեւ որոշ հիշողություններ կարող են տարբերվել, դրանց շատ լրջորեն են վերաբերում, եւ ընտանիքը դրանք կքննարկի մասնավոր կարգով։ Հարին, Մեգանն ու Արչին միշտ ընտանիքի սիրելի անդամներ կլինեն»։ The Mirror պարբերականը դիմել է Բուքինգհեմյան պալատին հավելյալ մեկնաբանություն ստանալու համար, սակայն պատասխան չի ստացել։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ