ԱՄՆ-ն վստահեցրել է, որ չի ցանկանում հակամարտել Չինաստանի հետ, սակայն մտադիր է պաշտպանել իր դաշնակիցներին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սկսել է Չինաստանի հետ առաջին բարձր մակարդակով բանակցությունները՝ հայտարարելով, որ նրա գործողությունները սպառնում են աշխարհակարգին, եւ խոստացել է, որ Վաշինգտոնը կպաշտպանի իր դաշնակիցներին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք չենք ցանկանում հակամարտել Չինաստանի հետ, սակայն մտադիր ենք պաշտպանել մեր դաշնակիցներին»,-ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն բարձրաստիճան դիվանագետ Յան Ցզեչիին եւ արտաքին գործերի նախարար Վան Իին ասել է, որ ամերիկյան կողմը մտադիր է հնչեցնել իր «խորը մտահոգությունը»՝ կապված Սինցզյանում, Հոնկոնգում եւ Թայվանում Չինաստանի գործողությունների, ինչպես նաեւ ԱՄՆ վրա կիբերհարձակումների եւ դաշնակիցների վրա տնտեսական ճնշման հետ:
«Այդ գործողություններից յուրաքանչյուրը սպառնում է գլոբալ կայունությանն աջակցող աշխարհակարգին»,-ասել է նա:
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Չժաո Լիցզյանն իր հերթին հայտարարել է. «Չինաստանը փոխզիջման չի գնում ինքնիշխան անվտանգության եւ առանցքային շահերի հետ կապված հարցերում: Իր հիմնական շահերը պաշտպանելու նրա վճռականությունն անսասան է»:
Բայդենի վարչակազմն ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն անվանել է «21-րդ դարի գլխավոր աշխարհաքաղաքական փորձություն»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել