Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը . Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահին Զինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում հասել ենք 5 նշանակալի ձեռքբերման. Պետրոսյան Լիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործում Խարդախություն Alibaba-ի անվամբ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Պրեմիում» ապրանքանիշի արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն. ՍԱՏՄ Թավրիզ-Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններից հետո Քուշները հանդիպել է Նեթանյահուի հետ Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր «Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն

Համատեղ ջանքերով կնպաստենք համագործակցության զարգացմանը . Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի նախագահինԶինվորին ինքնասպանության հասցնելու գործով կա կալանավորված«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենն անցկացրել է աշխատանքային խորհրդակցությունԻնդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-իՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում հասել ենք 5 նշանակալի ձեռքբերման. ՊետրոսյանԼիլիթ Մակունցը կարևորել է ԵՄ աջակցությունը ՀՀ պետական ինստիտուտների դիմակայունության ամրապնդման գործումԽարդախություն Alibaba-ի անվամբ. Կիբեռոստիկանությունը զգուշացնում է«Պրեմիում» ապրանքանիշի արտադրատեսակում հայտնաբերվել է մանրէաբանական անհամապատասխանություն. ՍԱՏՄԹավրիզ-Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվենՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններից հետո Քուշները հանդիպել է Նեթանյահուի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր«Դրածո միջնորդների» սխեմաներ․ Կենտրոնական բանկը հորդորում է քաղաքացիներին ցուցաբերել զգոնությունՇուրջ 200 մլն արժողության գույքն օտարելու և փողերի լվացմանն օժանդակելու համար Արմեն Աշոտյանի և ևս 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էՔննարկվում է ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Սիսակ Գաբրիելյանի թեկնածության հարցըՄոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է ՌԴ-իցՊակիստանի վարչապետը ողջունել է Մեքքայի պաշտպանության համաձայնագրին Թրամփի աջակցությունըԼոռու մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինիՏարիներ շարունակ Հայաստանում գործել է «արենդատորների» համակարգըԳրադարաններում ավարտին է մոտենում «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրըՀՀ-ում տվյալների կենտրոնը կարող է դառնալ ԱՄՆ գլոբալ ենթակառուցվածքի մաս․ ԶուլֆուգարովԹերլիցքավորում՝ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանումՔաղաքական և կուսակցական տեսանկյունները պետք է մի կողմ դրվեն՝ հանուն ազգային շահի. Ռեզա ԱրեֆSotheby's-ի աճուրդում 40 միլիոն դոլարով վաճառվել է Ferrari Luce մոդելի առաջին սերիական օրինակըՊԵԿ-ը բացահայտել է 3,4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների դուրսգրման դեպքՎարչապետը և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը ծանոթացել են Կիևյան կամրջի հիմնանորոգման արդյունքներինԴավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ ղեկավար Դավիդ Թավադյանին20 երաժշտախումբ կպայքարի «Վարչաֆեստ 2026» մրցույթ-փառատոնի գլխավոր մրցանակի համարԿամչատկայում սկսվել է ամենաբարձր գործող Սոպկա հրաբխի ժայթքումըՀակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումըԹրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններըՔուշները հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ Գազայի խաղաղության ծրագիրը քննարկելու համարՀունաստանում և Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել ԵՄ-ն մեկ երրորդով կընդլայնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը․ ԿալասՄ-20 ԱԱ. ըմբիշ Սամվել Տերտերյանը կիսաեզրափակչում առավելության է հասել վրացի մրցակցի նկատմամբ ու կգոտեմարտի ոսկե մեդալի համարՄամուլի ասուլիս․ կներկայացվեն ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքներըԿայծակը հարվածել է եկեղեցուն․ այրվել է 41 մետրանոց զանգակատունը (տեսանյութ)Բնակարանային գողության փորձ կատարած տղամարդիկ ձերբակալվեցին․ երկուսն էլ կալանավորվել ենՎարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 17.08.2026ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԵրեք բռնցքամարտիկ` երեք հաղթանակ Եվրոպայի առաջնության 4-րդ մրցումային օրըՀովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը վերածվել էր յուրահատուկ «Կենդանի գրադարանի»Գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում ենՍպասվում է կարճատև անձրև ու ամպրոպ, տեղ-տեղ՝ հորդառատՄ-20 ԱԱ. ըմբիշ Յուրիկ Պետրոսյանը կիսաեզրափակչում 8-1 հաշվով հաղթել է ավստրիացի մրցակցինՔարի լճի հարակից տարածքի աղտոտման վերաբերյալ Շրջակա միջավայրի նախարարությունը ևս բազմաթիվ ահազանգեր է ստացելՀայ շախմատիստների արդյունքները 2026 թ. շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումՀամաշխարհային օվկիանոսի մակերևույթի միջին ջերմաստիճանը բարձրացել է մինչև +21,08 °CՀորդառատ անձրևը հեղեղել է Գյումրին․ փրկարարները մոտ 85 խմ ջուր են հեռացրելՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Թոփ-լուրեր

Երբ քաղաքական ուժերն իրար համարում են թշնամի, ընտրությունների արդյունքում երկիրը հայտնվում է քաղաքացիական պատերազմի հորձանուտում

Արտահերթ ընտրությունները քաղաքական ճգնաժամից դուրս գալու ձևերից են․ դրանք լավ տարբերակ են, թե վատ, այլ հարց է, որովհետև լավագույն տարբերակն այն կլիներ, որ լիներ ժամանակավոր կառավարություն, և արտահերթ ընտրություններն անցկացներ այդ կառավարությունը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։

Նրա խոսքով՝ արտահերթ ընտրությունների անցկացումը հանրության պահանջն է, բայց կարևոր է՝ ով պետք է անցկացնի դրանք, որ համարվեն արդար։ Ըստ Բոզոյանի՝ ճգնաժամից դուրս գալու համար պետք է քաղաքակիրթ հանգուցալուծում, ու թեև դրա լավագույն տարբերակն ընտրություններն են, քանի որ դրանց միջոցով է ձևավորվում նոր լեգիտիմ իշխանությունը, բայց այդ ընտրությունները պետք է ընդունվեն բոլորի կողմից։

«Լավ կլիներ՝ գտնվեր չեզոք թիմ, որը կկարողանար այդ ընտրություններն անցկացնել։ Միայն այդ տարբերակով ընտրության արդյունքները կլինեն վստահելի և չեն բերի քաղաքացիական բախումների։ Եթե այս ընտրություններն անցկացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ապա այդ ընտրության արդյունքները վստահելի չեն լինելու հակառակ կողմի համար, որովհետև այսօր մեծ բևեռացվածություն կա։ Արդյունքում` ճգնաժամը կարող է ոչ թե հաղթահարվել, այլ ավելի խորանալ, ինչպես մեզ մոտ եղել է հետընտրական պրոցեսների ժամանակ վերջին 20-25 տարում»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե իշխանությունն ընտրություններն անցկացնի այս ընտրական օրենսգրքով, ապա դրա արդյունքները լեգիտիմ չեն լինելու հասարակության մեծ մասի համար։

«2018-ի իշխանափոխությունից հետո նրանք նշում էին, թե կընդունեն կուսակցությունների մասին նոր օրենք, Ընտրական օրենսգիրքը կփոխեն, հետո միայն կանցկացնեն ընտրություններ։ 2018-ին անցկացրին արտահերթ ընտրություններ՝ ոչ մի բան չփոխելով և ամեն ինչ բարդելով այն ժամանակվա ընդդիմության վրա։ Անցել է շուրջ 3 տարի, բայց այդ ընթացքում ևս ոչինչ չեն փոխել, և ամենամեծ ցինիզմն այն է, որ նույն Ընտրական օրենսգրքով ուզում են անցկացնել ընտրություններ։ Հասարակության մեծ մասը համոզված է, որ այս ընտրական համակարգով հնարավոր չէ լուրջ ընտրություններ անցկացնել»,-ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ էական խնդիր է նաև հասարակության բևեռացվածությունը, ատելության մթնոլորտը։

«Հայաստանն այժմ հայտնվել է լուրջ ճգնաժամի մեջ, որը բաժանել է մեր հասարակությանը, խորը անդունդի մեջ է գցել բոլորին։ Ես կարծում եմ, որ այդ ճգնաժամը սկսել է ոչ միայն պատերազմի հետևանքով, այլև 2018-ից հետո ձևավորված ատելության մթնոլորտից։ Ցավոք, «սիրո և հանդուրժողականության» հեղափոխությունն իրականում բերեց բոլորի հանդեպ թույնի ու ատելության։ Այն այժմ բումերանգի օրենքի համաձայն վերադարձել է նաև այս իշխանության դեմ»,-նշեց նա։

Վերջինիս խոսքով՝ երբ քաղաքական ուժերն իրար համարում են ոչ թե քաղաքական մրցակից, այլ թշնամի, ճգնաժամը կարող է միայն խորանալ։

«Եթե քաղաքական ուժերն իրար մրցակից են, ընտրության արդյունքներն էլի կարող են վստահելի չլինել, բայց դա չի բերի մեծ ցնցումների, արյունահեղության, բայց երբ քաղաքական ուժերի միջև անհաղթահարելի ատելություն է, մեկը մյուսին համարում է օտարերկրյա գործակալ, որը եկել է ՀՀ-ն կործանելու, քաղաքագիտական բոլոր նորմերի համաձայն՝ այդպիսի ընտրությունների արդյունքում երկիրը հայտնվում է քաղաքացիական պատերազմի հորձանուտում»,-ասաց Երվանդ Բոզոյանը։