ԱՄՆ-ը մշտապես լկտիաբար խառնվում է այլ երկրների ներքին գործերին
Միացյալ Նահանգները լկտիաբար միջամտում են այլ երկրների ներքին գործերին՝ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով: Այս մասին կիրակի օրը Ազգային ժողովրդական կոնգրեսի նստաշրջանի շրջանակներում կայացած ամենամյա մամուլի ասուլիսում ասել է Պետական խորհրդի անդամ, Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Երկար ժամանակ Միացյալ Նահանգները ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության պատրվակով անընդհատ լկտիաբար խառնվում են այլ երկրների ներքին գործերին: Դա աշխարհում ստեղծում է մեծ թվով խնդիրներ, իսկ որոշ դեպքերում տագնապ է առաջացնում: Անհրաժեշտ է, որ Միացյալ Նահանգները դա հնարավորինս հասկանա, այլապես աշխարհը հեռու կլինի կարգուկանոնից եւ հանգստությունից»,- ասել է նա:
Վան Ին նշել է, որ «որպես տարբեր համակարգեր ունեցող երկու երկրներ, Չինաստանը եւ ԱՄՆ-ն ունեն բնական տարաձայնություններ եւ տարակարծություններ»: Նա նաեւ նշել է, որ «անհրաժեշտ է այդ տարբերությունները եւ տարաձայնությունները լուծել հաղորդակցության միջոցով՝ խուսափելով բախումներից եւ առճակատումներից»:
Չինաստանը պատրաստ է երկխոսության ամերիկյան կողմի հետ եւ ակնկալում է, որ ԱՄՆ-ն կվերացնի երկկողմ համագործակցության անհիմն սահմանափակումները, ասել է Վան Ին: «Մենք բաց ենք ԱՄՆ-ի հետ համագործակցության խորացման հարցում: Հուսով ենք, որ ԱՄՆ-ը կշարժվի նույն ուղղությամբ եւ հնարավորինս շուտ կվերացնի երկկողմ համագործակցության բոլոր անհիմն սահմանափակումները եւ նոր խոչընդոտներ չեն ստեղծի»,- ասել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել