«Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է»․ Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սիրիայում և ամբողջ Մերձավոր Արևելքում խաղաղության կոչ է արել՝ մատնանշելով կրոնական պատերազմների անթույլատրելիությունը: Իր ուղերձով Հռոմի պապը, որն այժմ առաքելական այցով գտնվում է Իրաքում, հանդես է եկել այսօր կայացած միջկրոնական հանդիպման ընթացքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Աշխարհի համար պետք են ոչ թե հաղթողներ, այլ եղբայրներ ու քույրեր, որոնք, չնայած անցյալի թյուրըմբռնումներին ու վերքերին, միասին առաջ կշարժվեն։ Եկեք աղոթք բարձրացնենք ամբողջ Մերձավոր Արևելքում, հատկապես Սիրիայում խաղաղության համար»,- ասել է Հռոմի պապը։
Նա նշել է, որ «Աստծուն ուղղված ամենամեծ վիրավորանքը մերձավորի նկատմամբ ատելությունն է»:
«Թշնամանքը, ծայրահեղականությունը և բռնությունը կրոնական հոգուց չեն բխում։ Դրանք կրոնի դավաճանություն են։ Եվ մենք՝ հավատացյալներս, չենք կարող լռել, երբ ահաբեկչությունը քողարկվում է կրոնով։ Եվ մենք պետք է լուծենք այդ խնդիրը»,- ասել է Հռոմի պապը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը նաև կոչ է արել հարգել խղճի ու դավանանքի ազատությունը՝ դրանք անվանելով «հիմնարար իրավունքներ»:
Հիշեցնենք, որ Հռոմի պապն այժմ առաքելական այցով գտնվում է Իրաքում։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել