ՆԱՏՕ-ն ռուսական «Պանցիր» համակարգն անօդաչուների դեմ «իդեալական զենք» է անվանել
ՆԱՏՕ-ի Ռազմաօդային ուժերի առաջնային փորձի համատեղ կենտրոնը (JAPCC) ռուսական «Պանցիր Ս» զենիթահրթիռային-հրանոթային համակարգերը ճանաչել է որպես ռազմական անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի իդեալական միջոց:
Ինչպես հայտնում է«Իզվեստիյա» պարբերականը, այս մասին ասված է կենտրոնի զեկույցում:
Նշվում է, որ «Պանցիր Ս1»-ը «իդեալական» է փոքր և տակտիկական ռազմական անօդաչու թռչող սարքերի ողջ սպեկտրի դեմ պայքարելու համար, ինչպես նաև թույլ է տալիս փակել հակաօդային պաշտպանության կանոնավոր ստորաբաժանումների` խոշոր և փոքր անօդաչուներին հակազդող հատուկ համակարգերի միջև առկա բացը:
Զեկույցում ասվում է, որ «Պանցիր»-ը և անօդաչու թռչող սարքերին հակազդման դրա նման մյուս համալիրները, որոնք տեղակայվել են այլ մարտական համակարգերի հետ համատեղ, «ռազմաճակատի ընկերական ուժերի համար աճող սպառնալիք են և պետք է չեզոքացվեն նախքան դրանց` ռազմական թատերաբեմ մուտք գործելը»:
Զեկույցում նշվում է այն հատուկ ուշադրությունը, որով Թուրքիան արձագանքել է սիրիական Իդլիբում գործող միակ «Պանցիր»-ի վերացմանը`« Գարնանային վահան »գործողության շրջանակներում:
«Այդպիսի շատ արդյունավետ թիրախների ոչնչացումը (թուրք զինվորականների կողմից. - Խմբ.) գնահատվում էր որպես վճռական պահ գործողության բոլոր նպատակներին հասնելու համար», - ասված է զեկույցում:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ