Ռուս ռազմական փորձագետը մեկնաբանել է` ինչու է Փաշինյանը քննադատել «Իսկանդեր» համակարգերը
Նիկոլ Փաշինյանը քննադատում է ռուսական զենքը, որպեսզի արդարացնի Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին հայկական բանակի պատրաստված չլինելու հանգամանքը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ռազմական փորձագետ, ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը:
«Նրան մեղադրում են, որ չի ապահովել բանակի պատրաստվածությունն Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններ վարելուն: Դա համապատասխանում է իրականությանը: Այս պայմաններում նա փորձում է մեղքն իր վրայից հանել և այն բարդել Ռուսաստանի վրա, թե իբրև Ռուսաստանը զենքի ոչ լիակատար համակարգեր է մատակարարել»,- հայտարարել է Սիվկովը:
Վերջինս չի բացառել, որ հետագայում Հայաստանի պաշտոնատար անձանց կողմից քննադատություններ կհնչեն ռուսական այլ զենքերի վերաբերյալ:
Փաշինյանի՝ «հրթիռը պայթել է 10%-ով» արտահայտությունը Սիվկովն առաջարկել է հասկանալ որպես հրթիռների 10 տոկոսանոց կատարողականություն: Այսինքն, օրինակ, արձակվել է տաս հրթիռ, սակայն պայթել է դրանցից միայն մեկը:
Նրա կարծիքով՝ ռուսական զենքի «սևացման» ևս մեկ պատճառ կարող է լինել արևմտյան քաղաքական գործիչների աչքերում վերականգնվելու փորձը: Սիվկովն ընդգծել է, որ Փաշինյանը ստիպված է եղել ընդունել Ռուսաստանի միջնորդությունը հակամարտության կարգավորման գործում և համաձայնել ռուս խաղաղապահների տեղակայմանը, ինչի արդյունքում Արևուտքը «զգալիորեն կորցրել է իր ազդեցության աստիճանը տարածաշրջանում»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել