Վիրջինիան դարձել է մահապատիժը վերացրած հարավային առաջին նահանգը ԱՄՆ-ում
Երկուշաբթի ԱՄՆ Վիրջինիա նահանգում մահապատժի վերացման օրինագիծը վերջապես հաստատվեց տեղական օրենսդիրների կողմից եւ ստորագրության համար ուղարկվեց դեմոկրատ նահանգապետ Ռալֆ Նորթհեմին, ով մտադիր է այն ստորագրել: Այսպիսով, այն առաջին նահանգը կդառնա Միացյալ Նահանգների հարավում, որտեղ պատժի այս տեսակը կվերացվի օրենսդրական մակարդակով, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով The Washington Post-ը:
Վիրջինիան կդառնա մահապատիժը վերացրած 23-րդ նահանգը: Մահապատիժը կփոխարինվի ցմահ ազատազրկմամբ` առանց պայմանական վաղաժամկետ ազատման:
Ըստ պարբերականի` այս նահանգը մինչ այժմ առաջատարն էր իր տարածքում մահապատժի ենթարկվածների թվով: Այդպես, Վիրջինիա նահանգի գոյության ընթացքում, որը նախ անգլիական գաղութ էր, ապա` ԱՄՆ-ի կազմում գտնվող պետություն, դրա իշխանությունները գրեթե 1.4 հազար մարդու են մահապատժի ենթարկել: Առաջին մահապատիժը տեղի է ունեցել 1608 թվականին, երբ Ջեյմսթաունում, որը առաջին անգլիացիների առաջին բնակավայրն էր ժամանակակից Միացյալ Նահանգների տարածքում, իսպանացի լրտես համարվող մի մարդու մահապատժի ենթարկեցին:
«Վիրջինիայի երկար պատմության ընթացքում այս նահանգն ավելի շատ մարդկ է մահապատժի ենթարկել, քան ցանկացած այլ նահանգ: Ժամանակն է դադարեցնել սպանության այս մեքենան»,- համատեղ հայտարարության մեջ նշել են նահանգապետ Նորթհեմը, Սենատում մեծամասնության ղեկավար Ռիչարդ Սեսլոուն եւ նահանգի ներկայացուցիչների պալատի դեմոկրատ խոսնակ Էյլին Ֆիլեր-Քորնը:
Դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսի մի քանի տասնյակ անդամ կոչ էր արել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին, ով իր նախընտրական արշավի ընթացքում խոստացել էր վերացնել մահապատիժը դաշնային մակարդակում, հասնել դրա վերացմանը նահանգների մակարդակով:
2019-ին` հանրապետական Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, այն ժամանակ արդարադատության նախարար եւ ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը վերսկսել էր մահապատժի պրակտիկան դաշնային մակարդակում դատապարտված հանցագործների համար:
Անցյալ տարի Ամերիկայի պատմության մեջ առաջին անգամ մեկ տարվա ընթացքում դաշնային մահապատիժների թիվը գերազանցել էր բոլոր նահանգների ընդհանուր ցուցանիշը:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ