Նիդերլանդներում կնոջ վրա է ընկել Boeing բեռնատար ինքնաթիռի բեկորը. ԶԼՄ-ներ
Boeing բեռնատար ինքնաթիռի մետաղյա բեկորներն ընկեր են Նիդերլանդների Մերսեն համայնքի տարածքում. վիրավորվել է մեկ մարդ, հաղորդում է NL Times պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ, երբ Boeing 747-400 բեռնատար ինքնաթիռն ուղեւորվում էր Մաստրիխթի օդանավակայանից դեպի Նյու Յորք: Ինչպես նշում է պարբերականը, թռիչքից կարճ ժամանակ անց օդանավում հրդեհ է բռնկվել եւ մի քանի բեկոր վայր է ընկել: Դրա հետեւանքով օդանավը վայրէջք է կատարել բելգիական Լյոժում: Տեղական հրշեջ ծառայության տվյալներով՝ ինքնաթիռի բեկորներից մեկն ընկել է կնոջ վրա, որը ստացել է աննշան վնասվածքներ: Մի քանի ավտոմեքենա է վնասվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Մերսենում բազմաթիվ մարդիկ ցնցված են, քանի որ նրանք տեսել են իրենց գլխավերեւում թռնող ինքնաթիռը՝ այրվող շարժչով»,-ասել է հրշեջ ծառայության ներկայացուցիչը:
Դեպքի պատճառները դեռեւս հայտնի չեն: Օդանավակայանի ներկայացուցիչը չի բացառել, որ ինքնաթիռի շարժչի մեջ կարող էր ինչ-որ բան հայտնվել: Դեպքի հանգամանքները հետաքննվում են:
Դա օրվա ընթացքում մեծությամբ երկրորդ միջադեպն է: Fox News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ շաբաթ շարժչի անսարքության պատճառով Boeing 777 ուղեւորատար ինքնաթիռի շարժչի պատյանն ընկել է բնակելի շրջանում ամերիկյան Դենվերի մերձակայքում: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել