Ավստրիացի գիտնականը համեմատել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Կալաշնիկովի ինքնաձիգի արդյունավետության հետ
Ավստրիայում համեմատել են կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Կալաշնիկովի «հուսալի եւ արդյունավետ» ինքնաձիգի հետ: Այդ մասին հայտարարել է պրոֆեսոր, Վիենայի բժշկական համալսարանի առաջատար ինֆեկցիոնիստ եւ Ավստրիայի ինֆեկցիոն հիվանդությունների եւ տրոպիկական բժշկության համայնքի նախագահ Ֆլորիան Թալհամերը, հաղորդում է Գազետա.ru-ն:
Նա նշել է, որ «Սպուտնիկ V»-ն հուսալի է, քանի որ առաջին եւ երկրորդ պատվաստման ժամանակ կիրառվում են տարբեր վիրուսային վեկտորներ:
«Սպուտնիկ V»-ն նման է Կալաշնիկովի ինքնձիգին. ռուսական ինքնաձիգը պարզ է, հուսալի եւ արդյունավետ, ասել է պրոֆեսորը Kronen Zeitung թերթին տված հարցազրույցում:
Wiener Zeitung ավստրիական թերթը նշել է, որ Ռուսաստանը հաղթել է Արեւմուտքին՝ ստեղծելով «Սպուտնիկ V» պատվաստանյութը: Եվրոպան ստիպված է խոստովանել, որ դեղամիջոցը շատ արդյունավետ է եւ դրա օգտագործումը չունի լուրջ կողմնակի ազդեցություն: Ավստրիացի քաղաքագետ Գերհարդ Մանգոթը հաստատել է, որ այսօր Ռուսաստանը կանգնած է առաջատար երկրների հետ գիտության ոլորտում նույն շարքում:
«Երկրները հերթ են կանգնում «Սպուտնիկ V»-ի մատակարարման համար, երբ մի քանի օր առաջ հեղինակավոր Lancet բժշկական պարբերականը հրապարակել էր հոդված, որ ռուսական պատվաստանյութը պաշտպանում է մահացու վիրուսից գրեթե նույնքան, որքան ամերիկյան եւ եվրոպական պատվաստանյութերը, եւ շատ ավելի արդյունավետ է, քանի դրա չինական մրցակիցները»,-ասված է դիտարկման մեջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել