Volkswagen-ը դիտարկում է Bugatti-ն գնելու հնարավորությունը. ԶԼՄ-ներ
Rimac Automobili էլեկտրական հիպերքարերի արտադրողն ու Volkswagen-ի Bugatti սուպերքարերի մակնիշը տեխնոլոգիապես համատեղելի են, հայտարարել է Porsche ընկերության գործադիր տնօրենը Automobilwoche գերմանական պարբերականին՝ հույս հայտնելով, որ գործարքը նրանց միջեւ կարող է առաջիկայում կայանալ:
Car բրիտանական ավտոմոբիլային պարբերականն անցած տարի հայտնել էր, որ Volkswagen-ը գտնվում է Rimac Automobili ընկերությանը Bugatti-ն վաճառելու եզրին, հաղորդում է Reuters-ը:
Փոխարենը Porsche-ն, որը նույնպես պատկանում է Volkswagen-ին, կմեծացնի իր մասնաբաժինը Rimac Automobili-ում, որը հիմնադրվել է խորվաթ ձեռնարկատեր Մատե Ռիմացի կողմից, հաղորդել է Car-ը:
«Ներկայում տարվում են ինտենսիվ քննարկումներ այն մասին, թե ինչպես է հնարավոր լավագույնս զարգացնել Bugatti-ն: Ռիմացը կարող էր այդ հարցում իր դերն ունենալ, քանի որ բրենդները տեխնոլոգիապես լատ համատեղելի էն»,-ասել է Porsche AG-ի գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումը: Բլյումը նաեւ հաստատել է ավելի բարձր նպատակները Porsche-ի համար տնտեսելու հարցում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել