Իրաքում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ցանկացած ավելացումը կարող է կատարվել միայն երկրի ղեկավարության խնդրանքով
Իրաքում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ցանկացած ավելացումը կարող է կատարվել միայն երկրի ղեկավարության խնդրանքով: Այդ մասին կիրակի հայտարարել է արաբական հանրապետությունում Հյուսիսատլանտյան միության առաքելության հրամանատար գեներալ Պեր Օլսենը:
«ՆԱՏՕ-ի առաքելությունն Իրաքում է գտնվում իրաքյան իշխանությունների խնդրանքով, եւ դրա խնդիրների ցանկացած ընդլայնումը երկրի տարածքում կարող է իրականացվել միայն իրաքյան կառավարության խնդրանքով»,-ասել է հրամանատարը:
Բաղդադում Իրաքի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ղասեմ ալ Արաջիի հետ հանդիպման ժամանակ Օլսենը նշել է, որ այդտեղ ՆԱՏՕ-ի ուժերն աջակցում են իրաքյան բանակին ահաբեկչության դեմ պայքարում:
Իր հերթին ալ Արաջին հայտնել է, որ Իրաքը հետաքրքրված է փորձի փոխանակման մեջ (միության հետ) ծայրահեղական խմբավորումների դեմ պայքարում: Այդ համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունը դեռեւս սպառնալիք է ներկայացնում երկրի անվտանգությանը, հավելել է նա:
Փետրվարի 18-ին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարները տեսահամաժողովի ժամանակ որոշում են կայացրել ութ անգամ մեծացնել միության առաքելությունն իրաքյան բանակի պատրաստվածությունը բարձրացնելու հարցում՝ 500-ից հասնցնելով 4 հազար մարդու: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ առաքելությունը կպահպանի մարզումների կարգավիճակը, իսկ դրա կազմում զորքերը կմասնակցեն մարտական գործողություններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել