Արքայազն Ուիլյամը վիճել է եղբոր հետ՝ թագուհուն հանդուգն պատասխան տալու համար
38-ամյա արքայազն Ուիլյամը խիստ վիճել է եղբոր հետ։ Աղբյուրների տվյալներով, որոնց վկայակոչում են անգլիական տաբլոիդները, Քեմբրիջի դուքսը «ցնցված է եւ վշտացած» արքայազն Հարիի եւ կնոջ վերջին գործողություններով: Մասնավորապես, արքայազն Ուիլյամին զայրացրել է թագուհուն տրված հանդուգն պատասխանը։
Մի քանի օր առաջ Եղիսաբեթ II հայտարարել էր, որ Սասեքսի դուքս եւ Մեգան Մարքլի նոր կենսակերպը, որոնք վայր են դրել թագավորական ընտանիքի հետ կապված հիմնական պարտականությունները, «անհամատեղելի է հասարակությանը ծառայելու պատասխանատվության եւ պարտականությունների հետ»: ԶԼՄ-ների միջոցով տարածված զույգի պաշտոնական պատասխանը բավականին կտրուկ է եղել։ «Բոլորս կարող ենք ծառայել հասարակությանը։ Այդ ծառայությունն ունիվերսալ է»։ Ամենայն հավանականությամբ, այս կերպ արքայազն Հարին հասկացրել է, որ իր արարքը չի համարում ինչ-որ արտառոց բան, եւ հասարակության օգտին նա կարող է օգուտ բերել ցանկացած կարգավիճակում:
Ինչպես հաջողվել է պարզել Sunday Times թերթին, արքայազն Ուիլյամն այդ պատասխանն ընդունել է որպես «վիրավորական, անհարգալից եւ հանդուգն»: Ավանդույթի համաձայն՝ թագուհուն ընդունված չէ այդ կերպ հակադարձել, առավել եւս՝ հրապարակավ։ Եթե հավատանք աղբյուրներին, հիասթափված է ոչ միայն Քեմբրիջի դուքսը, այլեւ ընտանիքի բոլոր անդամները:
«Չի կարելի անհարգալից վերաբերմունք ցուցաբերել տատիկի հանդեպ, Հարի։ Այդպես չեն վարվում», - պարբերականը մեջբերում է թագավորական ընտանիքի մերձավորներից մեկի խոսքը։
The Sun թերթը թագավորական ընտանիքում տեղի ունեցածը վատագույն կոնֆլիկտն է համարում՝ 1936 թվականից ի վեր, երբ Էդուարդ VIII-ի սկանդալային հրաժարականից հետո գահը փոխանցվեց նրա եղբորը՝ Գեորգ VI-ին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել