Նավթի գներն ընկել են
Ուրբաթ աճուրդների ավարտին նավթի էտալոնային տեսակների գներն ընկել են, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց 62.91 դոլար է կազմել, ինչը 1.02 դոլարով (1.6 տոկոս) ցածր է նախորդ նստաշրջանի գներից:
WTI նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը Նյու Յորքի բորսայում (NYMEX) 59.24 դոլար է կազմել մեկ բարելի դիմաց, ինչը 1.28 դոլարով (2.1 տոկոս) ցածր է հինգշաբթի շուկայի փակմանը գրանցված մակարդակից: Ընդ որում, WTI տեսակի ապրիլյան ֆյուչերսների գինը նվազել է 1.27 դոլարով (2.1 տոկոս)` մեկ բարելի դիմաց կազմելով 59.26 դոլար:
Շաբաթվա վերջին ամենաակտիվ վաճառվող WTI տեսակի նավթի ֆյուչերսների գինը նվազել է 0.4 տոկոսով, իսկ Brent-ի ֆյուչերսների արժեքն աճել է 0.8 տոկոսով` աճ ցույց տալով հինգերորդ շաբաթն անընդմեջ, վկայում են Dow Jones-ի տվյալները:
Նավթի գների անկումը, մասնավորապես, կապված է Տեխասում արդյունահանման վերականգնման հետ, որն ավելի վաղ ընկել էր սաստիկ ցրտահարությունների պայմաններում: Marathon Oil (SPB: MRO) Corp.-ը, Devon Energy (SPB: DVN) Corp.-ը եւ Verdun Oil Co.-ն սկսել են էլեկտրականություն ստանալ տեղական ցանցից կամ գեներատորներ օգտագործել Eagle Ford թերթաքարի հանքավայրում արտահանումը վերսկսելու համար, գրում է Bloomberg-ը` վկայակոչելով աղբյուրները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել