Ռուսաստանը պատրաստ է վաճառել Su-57E կործանիչը ռազմավարական գործընկերներին
«Ռոսօբորոնէքսպորտ»-ն արդեն խորհրդակցում է առանձին երկրների հետ վերջին հինգերորդ սերնդի Su-57E կործանիչի վաճառքի վերաբերյալ եւ պատրաստ է այն առաջարկել ռազմավարական գործընկերներին, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ընկերության գործադիր տնօրեն Ալեքսանդր Միխեեւը IDEX-2021 զենքի ցուցահանդեսին նախաշեմին:
«Այս պահին մենք նախնական խորհրդակցություններ ենք անցկացնում աշխարհի առանձին երկրների հետ` հինգերորդ սերնդի բազմաֆունկցիոնալ Su-57E կործանիչների մատակարարման վերաբերյալ: Հետաքրքրվածության դեպքում «Ռոսօբորոնէքսպորտ»-ը պատրաստ է Su-57E-ն առաջարկել Ռուսաստանի ռազմավարական գործընկերներին»,- ասել է Միխեեւը:
Su-57-ը ռուսական հինգերորդ սերնդի կործանիչ է, որը նախատեսված է բոլոր տեսակի օդային, ցամաքային եւ վերգետնյա թիրախների ոչնչացման համար:
IDEX 2021 զենքի ցուցահանդեսն Աբու Դաբիում կանցկացվի փետրվարի 21-ից 25-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել