Ռուս հայտնի երգիչը պատմել է, թե ինչպես է դասղեկը նախատել «էժան» հագուստի համար
Ռեփեր NILETTO-ն (Դանիլ Պրիտկովը) պատմել է, որ իր ընտանիքը մշտապես խնդիրներ է ունեցել գումարի հետ, եւ ինքը չի կարողացել իրեն թույլ տալ թանկարժեք հագուստ գտնել, ինչի հետեւանքով իրեն մի անգամ նախատել է դասղեկը։ Պրիտկովն այդ մասին հայտնել է YouTube-յան «вМесте» շոուի ընթացքում։
Մի անգամ մանկավարժը դպրոցականին տարել է դասարանի մեջտեղ ու ասել. «Նայեք, այսպես չի կարելի հագնվել»։ Երաժիշտը հավելել է, որ այդ իրավիճակի պատճառով դասղեկի հետ լրջորեն վիճել է մայրը։
Երգիչը նաեւ նշել է, որ արտաքինի հետ խնդիրներ չի ունեցել, քանի որ միշտ լավ ֆիզիկական վիճակում է եղել։ Ընդ որում, նրան հուզել է ընտանիքի նյութական վիճակը, քանի որ գեղեցիկ հագուստ գնելու համար գումարը չի բավարարել։ «Եթե հարկավոր էր դպրոցի համար կոշիկ կամ տաբատ գնել, մենք շուկա էինք գնում։ Ես այդ կրպակում փորձում էի, եւ մայրիկը գնում էր, ընդ որում, նույնիսկ չես հասկանում՝ արդյոք այդ իրը քեզ դուրս է գալիս, թե ոչ»,- հիշել է NILETTO-ն։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել