Մադուրոն զինվորականներին կոչ է արել «մաքրել զենքերը» անհրաժեշտության դեպքում Կոլումբիայի նախագահին «պատասխան տալու» համար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ասել է, որ զինվորականները պատրաստ են պաշտպանել երկրի ինքնիշխանությունը Կոլումբիայի հնարավոր ագրեսիայի դեպքում, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Բոլիվարյան Հանրապետության զինված ուժերին ասել եմ, որ վճռական արձագանք տան Վենեսուելայի վերաբերյալ Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեի անխոհեմ հայտարարություններին: Անհրաժեշտ է մաքրել մեր հրացանները, որպեսզի պատասխանենք նրան, եթե նա համարձակվի խախտել Վենեսուելայի ինքնիշխանությունը», - ասել է Մադուրոն Կարակասում կայացած ելույթի ժամանակ, որը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Նա իր կոլումբիացի գործընկերոջը կոչ է արել իմանալ սեփական սահմաններն ու հարգել Վենեսուելան։
Վենեսուելայում իրավիճակը կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ 2019 թվականի հունվարի 23-ին ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն ինքն իրեն հռչակել էր նախագահի պաշտոնակատար, այն բանից հետո, երբ Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել խորհրդարանի խոսնակի պաշտոնում նրա նշանակումը: ԱՄՆ-ը նրան ճանաչել է որպես պետության ժամանակավոր ղեկավար, ինչին միացել են Լիմա խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի)։ Նախագահ Մադուրոն կատարվածը որակել է որպես հեղաշրջման փորձ և հայտարարել ԱՄՆ-ի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին: Դրան իրենց աջակցությունն են հայտնել Ռուսաստանը, Բելառուսը, Իրանը, Չինաստանը, Կուբան, Նիկարագուան, Սիրիան և Թուրքիան:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել