Հունաստանում ԱՄՆ դեսպանը կոչ Է արել նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից
Վաշինգտոնն աջակցելու Է Էներգետիկայի բնագավառում բոլոր այն նախագծերին, որոնք օգնում են նվազեցնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Հունաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը:
«Ես գիտեմ, որ նախագահ (Ջո) Բայդենը մտադիր Է Էլ ավելի խորացնել ռազմավարական հարաբերությունները ԱՄՆ-ի և Հունաստանի միջեւ:
Մենք մեր համագործակցության համար մի քանի հիմքեր ունենք Էներգետիկայի բնագավառում»,-ասել Է նա՝ հանդես գալով «Աթենքի Էներգետիկական երկխոսություններ» համաժողովի ընթացքում: Նրա հայտարարությունները հրապարակել Է դեսպանության մամուլի ծառայությունը:
«Մենք շատ անգամ ենք խոսել այն մասին, թե որքան կարեւոր Է դարձել Հունաստանի դերը որպես Հարավ-արեւելյան Եվրոպայում Էներգետիկական դիվերսիֆիկացիայի շարժիչ ուժի: Ես կարծում եմ՝ շատ կարեւոր Է, որ նույնիսկ համավարակի այս տարում խոշոր ենթակառուցվածքային նախագծերը, ինչպիսիք են՝ TAP խողովակաշարը (Անդրադրիատիկական գազատար), Բուլղարիայի հետ IGB խողովակաշարը, Ալեքսանդրուպոլիսի վերագազիֆիկացման լողացող կայանքը, Հունաստանի ու Հյուսիսային Մակեդոնիայի միջեւ գազամիակցիչը, առաջ են շարժվում: Եվ դրանք փոխում են Եվրոպայի Էներգետիկ քարտեզը եւ օգնում նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից»,-նշել Է Փայեթը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը վերադարձել Է Կլիմայի փարիզյան համաձայնագրին եւ «ֆանտաստիկ հեռանկարներ» Է տեսնում Էներգիայի վերականգնվող աղբյուրների բնագավառում Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ավելի խորը համագործակցության համար: Դեսպանը նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Էներգետիկայի նոր նախարարը հստակ հասկանալ Է տվել, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցություն ցուցաբերել հեղուկացված բնական գազի արտահանման գործում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել