ԵՄ-ում TikTok-ին մեղադրել են օգտատերերի իրավունքները խախտելու համար
Սպառողների եվրոպական կազմակերպությունը (BEUC) TikTok-ի դեմ բողոք է ներկայացրել Եվրոպական հանձնաժողով՝ հավելվածի սեփականատերերին մեղադրելով օգտատերերի իրավունքների խախտման համար, փոխանցում է ria.ru-ն։
«BEUC-ը և նրա անդամները հանդես են գալիս TikTok-ի քաղաքականության և գործողությունների համակողմանի հետաքննության օգտին, որպեսզի ապահովեն ԵՄ-ում սպառողների իրավունքների պահպանումը»,- ասված է այդ կազմակերպության մամուլի տեղեկագրում։
Կազմակերպությունում նշել են, որ ընդամենը մի քանի տարվա ընթացքում TikTok-ը դարձել է ամենատարածված սոցիալական ցանցերից մեկը, առաջին հերթին, երեխաների շրջանում: Դրա հետ մեկտեղ «սոցցանցը պատշաճ մակարդակով չի ապահովում վտանգավոր բովանդակություններից անչափահասների պաշտպանությունը, մոլորության մեջ է գցում որոշ հարցերի շուրջ»։
Անցյալ տարվա հունիսին Տվյալների պաշտպանության եվրոպական կոմիտեն հայտարարել է TikTok-ը ստուգելու մտադրության մասին, որի համար ստեղծվել է աշխատանքային խումբ:
TikTok-ը հայտնի սոցիալական ցանց է, որը թույլ է տալիս կարճ երաժշտական տեսանյութեր ստեղծել և հաղորդագրություններ փոխանակել: Այն պատկանում է չինական ByteDance ընկերությանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել