Ճապոնիան հաստատել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութը. դա Pfizer-ի պատվաստանյութն է
Ճապոնիայի առողջապահության նախարարությունը կիրակի հայտարարել է, որ այն պաշտոնապես հաստատել է կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութը, հաղորդում է Reuters-ը:
Դա երկրում հաստատված առաջին պատվաստանյութն է: Ճապոնիան միջոցներ է ձեռնարկում երկրում կորոնավիրուսի երրորդ ալիքը հաղթահարելու ուղղությամբ նախքան Ամառային Օլիմպիական խաղերը:
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ պատվաստումները կմեկնարկեն հաջորդ շաբաթ, եւ առաջինը կպատվաստվի շուրջ 10 000 բուժաշխատող:
Կառավարությունը հույս ունի ապահովել ամբողջ բնակչությանը պատվաստումներով մինչեւ տարվա կեսերը:
Ճապոնիայի մեծ մասը դեռեւս գտնվում է արտակարգ դրության պայմաններում վիրուսի երրորդ եւ ամենամահացու ալիքից հետո:
Ճապոնիայում գրանցվել է ընդհանուր առմամբ շուրջ 410 000 վարակման դեպք, մահացել է 6772 պացիենտ:
Օլիմպիական խաղերը պետք է սկսվեն հուլիսի 23-ին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել