Facebook-ը մտադիր է հեռացնել կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք կեղծ է համարում
Facebook սոցցանցը նոր կանոններ է մտցնում, որոնց համաձայն մոդերատորները կհեռացնեն կորոնավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ այն տեղեկությունները, որոնք կեղծ է կհամարեն կամ առողջապահության մարմինների պաշտոնական տվյալներին հակասող: Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Առաջատար բժշկական կազմակերպությունների, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ խորհրդակցությունների արդյունքներով մենք ընդլայնում ենք կորոնավիրուսին եւ պատվաստանյութերին վերաբերող կեղծ պնդումների ցանկը: Դրա մեջ կմտնեն պնդումները, որ կորոնավիրուսը ստեղծել է մարդը կամ հայտնվել է մարդու շնորհիվ, որ պատվաստանյութերն արդյունավետ չեն, որ ավելի անվտանգ է հիվանդությունը հաղթահարելը, քան պատվաստվելը, ինչպես նաեւ՝ որ պատվաստանյութերը վտանգավոր են, թունավոր կամ կարող են աուտիզմ առաջացնել»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ուժեղացված մոդերացիան կդառնա Facebook-ի համավարակի դեմ պայքարի նոր արշավի մասը: Սոցցանցը կսկսի տրամադրել առողջապահության մարմինների ռեսուրսների հղումներ, որոնք կունենան ինֆեկցիայի մասին տեղեկություններ, ինչպես նաեւ այն մասին, թե ինչպես եւ որտեղ է հնարավոր գրանցվել պատվաստվելու համար: Այսպիսի ծառայությունը նախ կգործարկվի ԱՄՆ-ում, բայց ընկերությունը նախատեսում է հետո այն տարածել նաեւ մյուս երկրներում:
Տեխնոլոգիական հսկաների կողմից անցկացվող կոնտենտի մոդերացիան ուշադրության կենտրոնում է հայտնվել տարեսկզբին, երբ մի շարք խոշորագույն սոցցանցեր արգելափակել էին Դոնալդ Թրամփի էջերը՝ սահմանափակելով համակիրների հետ շփվելու նրա հնարավորությունները: Հունվարի կեսին Twitter-ը ժամանակավորապես արգելափակել էր հասանելիությունը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի էջին: Ընկերությունն ավելի ուշ իր գործողությունները պատճառաբանել էր էջը հնարավոր կոտրելուց պաշտպանելու անհրաժեշտությամբ:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ