Իսրայելը թուլացրել է հակակորոնավիրուսային սահմանափակումները կարանտին սահմանելուց 6 շաբաթ անց
Իսրայելը սկսել է թուլացնել հակակորոնավիրուսային սահմանափակումները երրորդ համապետական կարանտինը սահմանելուց 6 շաբաթ անց, հաղորդում է Associated Press-ը:
Կիրակի սկսել են թարմացնել գործունեությունը բիզնեսի որոշ տեսակներ, եւ մարդկանց այսուհետ թույլատրվում է իրենց տներից հեռանալ ավելի քան 1 կմ հեռավորության վրա:
Սակայն դպրոցները դեռեւս փակ են, իսկ միջազգային չվերթները՝ արգելված:
Իսրայելը սահմանել էր երրորդ կարանտինը դեկտեմբերի վերջում, երբ կորոնավիրուսի համավարակը դարձել էր անվերահսկելի: Ընդհանուր առմամբ երկրում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման ավելի քան 686 000 դեպք, մահացել է 5 074 մարդ:
Միեւնույն ժամանակ երկրում մեկնարկել է կորոնավիրուսի դեմ պատվաստման արշավը:
Ավելի քան 3.4 միլիոն իսրայելցի արդեն ստացել է Pfizer ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, եւ առնվազն 2 միլիոն մարդ՝ երկրորդ դեղաչափը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել