ԳԴՀ-ում քաղաքական գործիչներին, գիտնականներին ավելի շատ են սպառնում հակակորոնավիրուսային միջոցառումների հակառակորդները
Գերմանիայում քաղաքական գործիչները, գիտնականներն ու լրագրողները գնալով ավելի շատ սպառնալիքներ են ստանում կորոնավիրուսի դեմ սահմանափակող միջոցառումների հակառակորդներից, հաղորդում է DW-ն:
«Մենք տագնապով ենք հետեւում, որ սպառնալիքներն ու ատելության խոսքերը անընդհատ աճում են: Սա վերաբերում է ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ վիրուսաբաններին եւ այլ մարդկանց, ովքեր հաճախ են հայտնվում ԶԼՄ-ներում համավարակի ժամանակ»,- Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում ասել է Քրեական գործերի դաշնային գրասենյակի (BKA) նախագահ Հոլգեր Մյունխը:
Բացի այդ, 2020-ին քաղաքական դրդապատճառներով հանցագործությունների թիվը զգալիորեն աճել է, նշել է նա:
Նրա խոսքով՝ սահմանափակումների հակառակորդների շարքում հաճախ են հանդիպում դավադրության տեսությունների, էզոտերիկայի կողմնակիցներ, ինչպես նաեւ աջ ծայրահեղականներ ու Ռայխսբուրգի շարժման կողմնակիցնեը, որոնք չեն ճանաչում ԳԴՀ-ն եւ դրա սահմանադրությունը: Այսպիսով, BKA-ն նշում է քովիդյան այլախոհների մերձեցումը արմատականներին, նշել է Մյունխը: Հասարակությունը կայունացնելու համար կարեւոր է, որ իշխանությունները բացատրեն սահմանափակող միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ շարունակեն ֆինանսական աջակցությունը արգելափակումից տուժած մարդկանց, ընդգծել է նա:
Մինչդեռ, նրա խոսքով, համավարակի ֆոնին հանցավոր գործունեության որոշ ոլորտներում անկում է նկատվում: «Հատկապես արգելափակման ընթացքում հանցագործները զրկվել են իրավախախտումներ կատարելու հնարավորությունից: Երբ մարդիկ տանն են, բնակարաններ ներխուժելը ռիսկային է դառնում: Երբ մարդկանց կուտակումներ չկան, գրպանահատության հնարավորություն էլ չկա»,- հավելել է BKA-ի ղեկավարը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել