Ռուսաստան-ԵՄ հարաբերությունները գոհացնող չեն. Բորել
Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունները գոհացնող չեն, ասված է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեփ Բորելի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում արված հայտարարության մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Եվրոպական դիվանագիտության ղեկավարը ժամանել էր մայրաքաղաք փետրվարի 4-6-ը: Այդ ընթացքում նա հանդիպել էր Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մոսկվայի եւ Եվրոպական միության միջեւ հարաբերությունների մասին խոսելիս Բորելն ընդգծել է, որ դիվանագիտական ալիքները պետք է մնան բաց ոչ միայն ճգնաժամերի կամ միջադեպերի ապաէսկալացիայի, այլ նաեւ կարծիքների, հստակ եւ անկեղծ ուղերձների փոխանակման համար:
Նրա խոսքով՝ ԵՄ-ում մտահոգված են Ռուսաստանում մարդու իրավունքների հարցերով: Այդ առնչությամբ Բորելը կրկին դատապարտել է Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ դատավճիռն ու կոչ արել իշխանություններին ազատել նրան:
Եվրամիության գերագույն ներկայացուցիչը դարձյալ քննադատել է Մոսկվայի՝ Գերմանիայից, Շվեդիայից եւ Լեհաստանից երեք դիվանագետներին վտարելու մասին որոշումը չարտոնագրված հանրահավաքներին մասնակցելու համար, եւ կոչ արել ռուս գործընկերներին վերանայել այն: Նա հերքել է մեղադրանքներն այն մասին, որ եվրոպացիները ծավալել են գործունեություն, որն անհամատեղելի էր նրանց դիվանագիտական կարգավիճակի հետ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել