Եվրագոտու վերականգնումը հապաղում է, սակայն կարագանա տարվա կեսից. Լագարդ
COVID-19-ի համավարակով պայմանավորված տնտեսական անկումից հետո Եվրոպայի վերականգնումը հապաղում է, սակայն կարագանա տարվա կեսերից, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Կրիստին Լագարդը Le Journal du Dimanche ֆրանսիական պարբերականին տված հարցազրույցում:
Պայմաններում, երբ եվրագոտու երկրները կանգնեցնում են իրենց տնտեսությունը կորոնավիրուսի տարածումը կանխելու համար, դաշինքի տնտեսությունը կրճատվել է անցած եռամսյակում, եւ 2021 թվականի առաջին եռամսյակում կրճատումները եւս հավանական են, քանի որ ծառայությունների հատվածի մեծ մասը շարունակում է փակ մնալ, հաղորդում է Reuters-ը:
«Մենք ակնկալում ենք, որ աճը կսկսվի գրանցվել տարվա կեսից, եթե անգամ անորոշությունը պահպանվի: Եկեք պարզություն մտցնենք. մենք չենք գրանցի ճգնաժամից առաջ առկա տնտեսական ակտիվության մակարդակը մինչեւ 2022 թվականի կեսերը»,-ասել է Լագարդը:
Կոշտ դրամավարկային քաղաքականության պայմաններում ֆինանսական քաղաքականությունը պետք է վերջ տա այդ պասիվությանը, եւ ԱՄՀ-ն կոչ է արել Եվրոպայի քաղաքական ղեկավարությանը, վերջապես, վավերացնել 750 միլիարդ եվրոյի չափով աննախադեպ ֆոնդը:
«Ծրագիրը պետք է վավերացվի ժամանակին, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը կարողանա հունիսից բաշխել միջոցները»,-ասել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել