Netflix-ն Օբամաների ընտանիքի հետ նախագծեր կթողարկի
Netflix-ը նախագծեր կգործարկի ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի հետ։ ԱՄՆ նախկին նախագահի եւ նրա տիկնոջ՝ Միշել Օբամայի պրոդյուսերական ընկերությունը՝ Higher Ground Productions-ը, կստեղծի մի քանի ֆիլմեր եւ սերիալներ: Այս մասին հաղորդագրություն է հայտնվել սթրիմինգային ծառայության կայքում։
«Higher Ground Productions - ը՝ Բարաք եւ Միշել Օբամաների պրոդյուսերական ընկերությունը, Netflix-ի հետ համատեղ այսօր հայտարարել է առաջիկա մի քանի նախագծերի մշակման մասին», - ասված է տեքստում:
Նշվում է, որ դրանք կլինեն գեղարվեստական, վավերագրական, ինչպես նաեւ մանկական եւ ընտանեկան ֆիլմեր եւ սերիալներ: Բոլոր նշված ծրագրերը գտնվում են ստեղծման տարբեր փուլերում։
Օբամա ընտանիքի եւ Netflix-ի համատեղ նախագծերի թվում նշվում է դեռահասների համար սերիալը։ Նաեւ պատրաստվում է ազգային պարկերի եւ վայրի բնության մասին սերիալ, գիտաֆանտաստիկ եւ Էվերեստի առաջին նվաճողներից մեկի՝ նեպալցի Տենցինգա Նորգեի մասին ֆիլմ: Բացի այդ, համագործակցության շրջանակներում ֆիլմ է ստեղծվում Մոհսին Համիդի «Ելք դեպի Արեւմուտք» (Exit West) գրքի մոտիվներով, որտեղ դերը կատարում է բրիտանացի դերասան Ռիզ Ահմեդը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել