Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն կրկին պայքարում են գույքի համար
Շատ շուտով կսկսվեն Եվգենի Պետրոսյանի եւ Ելենա Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանման գործով նոր նիստերը։ Հերթական դատավարությունները նշանակված են 2021 թվականի մարտի 11-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինին:
2018 թվականի նոյեմբերին երգիծաբանների ամուսնությունը խզվել է։ Գնահատումը նշանակվել էր 2019-ի մարտին։ Այն անցկացրել է Արդարադատության նախարարությանը կից պետական կենտրոնը, գործընթացը տեւել է գրեթե երկու տարի։ «Փորձաքննությունն ավարտված է, գործը վերսկսվել է», - հաստատել է փաստաբանը: Հաջորդ նիստի օրը դեռ չի նշանակվել։ «Այսօր մենք ծանոթացել ենք փորձաքննության նյութերին, լուսանկարել դրանք։ Այժմ մենք պետք է դրանք ուսումնասիրենք եւ հստակեցնենք հայցային պահանջները՝ հաշվի առնելով նոր թվերը», - եզրափակել է Ժորինը։
Պետրոսյանն ու Ստեպանենկոն ամուսնացած են եղել 33 տարի։ Ամուսնալուծությունից մեկ տարի անց դերասանն ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ: 2020 թվականի մարտին ծնվել է զույգի որդին՝ Վահանը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել