ԱՄՆ-ն պաշտպանելու է իր պետական շահերը եւ Պեկինին պատասխանատվության է ենթարկելու միջազգային համակարգը խարխլելու համար...
Այն ժամանակից ի վեր, ինչ Ջո Բայդենը սկսել է կատարել ԱՄՆ նախագահի իր պարտականությունները, ԱՄՆ եւ Չինաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների միջեւ առաջին զրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինի վրա ճնշում է գործադրել ույգուրների, տիբեթցիների եւ Հոնկոնգի նկատմամբ պահվածքի պատճառով, փոխանցում է՝ AFP-ն:
«Ես հստակ հասկացրել եմ, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է իր պետական շահերը, աջակցելու է ժողովրդավարական արժեքներին եւ Պեկինին պատասխանատվության է ենթարկելու միջազգային համակարգը խարխլելու համար»,- նշել է Բլինքենը Twitter-ի իր միկրոբլոգում՝ Չինաստանի Կոմունիստական կուսակցության արտաքին գործերով Կենտրոնական հանձնաժողովի տնօրեն Յանգ Ցզեչիի հետ զրույցի արդյունքներով:
Բլինքենը Յանգին ասել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի աջակցել Ցինցզյանում, Տիբեթում եւ Հոնկոնգում մարդու իրավունքներին ու ժողովրդավարական արժեքներին»:
ԱՄՆ պետքարտուղարը նաեւ Պեկինի վրա ճնշում է գործադրել, որ նա «միջազգային հանրությանը միանա Բիրմայում ռազմական հեղաշրջման դատապարտման հարցում», ասել է նա՝ օգտագործելով Մյանմարի նախկին անվանումը:
Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն Պեկինին «պատասխանատվության կենթարկի ջանքերի պատճառով, որոնք ուղղված են Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում կայունության սպառնալիքին, այդ թվում՝ Թայվանյան նեղուցի միջոցով, ինչպես նաեւ կանոնների վրա հիմնված միջազգային համակարգը խարխլելու պատճառով»:
Բլինքենի խոսքով՝ ինքը համաձայն է Թրամփի օրոք Պետքարտուղարության վճռականության հետ, որ Պեկինը Սինցզյան արեւմտյան նահանգում «ցեղասպանություն» է իրականացնում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել