Փողոցում կտրել են ուսուցչուհու վիզը
Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում փետրվարի 2-ին անհայտ անձը փողոցում սպանել է մաեթմատիկայի ուսուցչուհու՝ կտրելով նրա կոկորդը։ Ուսուցչուհին վերադառնալիս է եղել տուն աշխատանքից։ Պարբերականի հաղորդման համաձայն, հանցագործը հարձակվել է կնոջ վրա փողոցում՝ ավտոբուսի կանգառում այն պահին, երբ կինը խոսելիս է եղել հեռախոսով ընկերուհու հետ։
Կինը հասցրել է ասել, որ իրեն սպանում են եւ օգնություն խնդրել։ Նրան դանակի յոթ հարված են հասցրել եւ կտրել կոկորդը։ Ուսուցչուհին մահացել է տեղում։ Ընկերուհին, ում հետ խոսելիս է եղել հեռախոսով, ահազանգել է ոստիկանություն։ Երբ իրավապահները ժամանել են դեպքի վայր, մարդասպանն արդեն փախուստի է դիմել եւ թաքնվել։ Կնոջ մոտից մարդասպանը տարել է հեռախոսն ու պայուսակը։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել