Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանություն TRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո Ռուբիո Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆ Վարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանը Ես Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ Ալոնսոյին Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ Հայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետ Ի՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրա Բանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկները Ով ինչպես է սիրում Հայաստանը Ժոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնական ՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-ից

Կանխարգելվել է մոտ 15.000.000 ՀՀ դրամի հափշտակության դեպք. ՆԳՆ կիբեռոստիկանությունTRIPP-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի ինքնիշխանությունը, այն կարող է մոդել լինել աշխարհի համար․ Մարկո ՌուբիոՀունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. ԱՍՀՆՎարչապետը ԵՊՀ-ում ծանոթացել է նոր գերհամակարգչային կենտրոնի գործունեությանըԵս Ձեզ կհիշեմ որպես հստակ գաղափարներ և ֆուտբոլային խորը գիտելիքներ ունեցող մարզչի․ Մբապեն՝ ԱլոնսոյինWizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջՈւկրաինան հարվածել է Տագանրոգ քաղաքի «Ատլանտ Աերո» գործարանի արտադրական մասնաշենքերինՖիլիպիններում հրաբուխը 100 մետր բարձրությամբ լավայի շատրվան է արտանետելG7 երկրների առաջնորդները ծրագրում են Դավոսում մասնակցել Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու հանդիպմանըՀայ-իրանական անցակետում Իրանից եկողների հոսքի նկատելի ավելացում չկա. Մեղրիի համայնքապետԻ՞նչ ազդեցություն կունենան Իրանում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի տնտեսության վրաԲանակ են մեկնել կապանցի ու քաջարանցի նորակոչիկներըՈվ ինչպես է սիրում ՀայաստանըՀարավային Կորեայի դատախազությունը մահապшտիժ է պահանջել նախկին նախագահի համարԺոաու Կանսելուն վերադարձավ «Բարսելոնա». պաշտոնականՀԷՑ-ի մի ենթակայանում երկու էլեկտրասարքավորում անդադար շահագործման մեջ են 1936 և 1959 թթ.-իցԻրանի գործերին արտաքին միջամտությունը միայն կվատթարացնի այդ երկրի իրավիճակը․ ՉելիքՀարկ վճարողների մոտ հայտնաբերվել են մի շարք խախտումներ. ՊԵԿԻրանում բողոքի ցույցերի ժամանակ արդեն զոհվել է մոտ 2000 մարդ․ ReutersՈւկրաինայի պաշտպանության նախարարը պաշտոնանկ է արվելԿապան․ Սահմանին մոտ անսահման մեծ հույսերԴատարանը Աղվան Հովսեփյանի նկատմամբ կիրառված գրավի չափը 100 մլն դրամից դարձրեց 50 մլն դրամՇատ կարևոր է, որպեսզի սահմանամերձ հատվածներում ստեղծվեն որոշակի լոգիստիկ կարողություններ/ ՊապոյանԻսրայելը կրակ է բացել Լիբանանում ՄԱԿ-ի իսպանացի խաղաղապահների պարեկախմբի ուղղությամբ․ El PaisՌուսաստանի ծննդատներից մեկում նորածինների զանգվածային մահ է տեղի ունեցել«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել էՊետությանը պատճառված 1.603.000 դոլարին համարժեք դրամ վնասը կհատուցվիԲացահայտվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպքերՀայտնաբերվել է այն ավտոտնակը, որտեղ գnղերը պահել են Լուվրից կողnպտված զարդերըԽաբի Ալոնսոն վայելում է ակումբի լիակատար աջակցությունը. MarcaԻլոն Մասկը դիմել է իր մեկ տարեկան որդու խնամակալության համար Ձեռք բերված պաշտպանական զենքերը բավականին մրցունակ են և արդեն իսկ առաջացնում են շատ երկրների հետաքրքրությունը. Պապիկյան«Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է մոր հուղարկավորության ժամանակԱզատել եմ աշխատանքից ՊՆ այն աշխատակիցներին, որոնց զավակները այլ երկրի քաղաքացի են․ ՊապիկյանԻրանի իշխանությունները սկսել են խափանել Իլոն Մասկի Starlink արբանյակային ինտերնետըՄայա Սանդուն պատրաստ է աջակցել Մոլդովայի՝ Ռումինիային միացմանըՀՀ-ն չի դադարեցնելու ռազմական տեխնիկայի գնումը և բանակի արդիականացումըԱնչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբՓարիզում ֆերմերների ցույցեր են անցկացվումԲուքը փակել է Մաստարա-Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածը. 1,000-ից ավելի մեքենաներ չեն կարողանում տեղաշարժվելՄերցը հայտարարել է, որ իրանական ռեժիմի «վերջին օրերն են»Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունվարի 12-ից 13-ըԱդրբեջանի հետ խաղաղությունն ընդլայնում է Հայաստանի հնարավորությունները միջազգային հարթակներում․ ԱԳ փոխնախարարԱրմավիրի մարզի ոստիկանները թարմ հետքերով հայտնաբերել և ձերբակալել են Գայ գյուղում գողություն կատարող երիտասարդներինԿինը վաճառել է իր երեք բնակարանները համացանցով ծանոթացած սիրեցյալի համարՄովսես Հակոբյանին հորդորում եմ լռել, լռել ու ծպտուն չհանել. Սուրեն ՊապիկյանԵս իմ քայլն արել եմ և կրկնվելու դեպքում նորից կանեմ․ Միքայել Միքայելյանը՝ ադրբեջանական բողոքի մասինՊենտագոնը մեկնարկել է արհեստական ​​բանականության (ԱԲ) արագացման ռազմավարությունՄշակվել է Իրանի իշխանափոխության ծրագիր. Իրանի թագաժառանգUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը
Հայաստան

400 հազար դրամ և ավելի. դեպի ՌԴ ավիատոմսերը կտրուկ թանկացել են, էժան տոմսերը սպառվել են րոպեների ընթացքում

Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար ՀՀ քաղաքացիներն այլեւս չեն կարող ավիատոմս գնել 80 հազար ՀՀ դրամով. տոմսերի գներն անհամեմատ բարձրացել են։

NEWS.am-ը զրուցել է մի քանի տուրիստական ընկերությունների հետ՝ հասկանալու՝ ինչո՞ւ են ավիատոմսերի գները բարձրացել։

Մեզ հետ զրույցում «Գլոբուս տուռս» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Նարինե Բաբայանը պարզաբանեց, որ որքան թռիչքի օրը մոտենում է, այնքան մատչելի տարբերակները սպառվում են, այսինքն՝ մնում են բարձր արժեքների ավիատոմսերը։

«Տարբեր ավիաընկերություններ ունեն տարբեր արժեքներ։ Այս պահին տոմսերը չեն սպառվել, ուղղակի բավականին բարձր արժեքի տոմսերն են մնացել։ Օրինակ՝ փետրվարի 7-ին 287 հազար ՀՀ դրամով կա առանց ուղեբեռ տարբերակի ավիատոմս։ Լինում են դեպքեր, երբ ուղեւորը վաղվա համար տոմս է ուզում, սակայն վաղվա համար չի լինում, իրեն այլընտրանքային տարբերակ ենք առաջարկում»,- ասաց Բաբայանը։

Նա պատմեց, որ Հայաստան - Ռուսաստան կանոնավոր չվերթերը վերականգնելու որոշումից անմիջապես հետո ընկերությունն ունեցել է մեծ թվով հարցումներ եւ վաճառքներ։

NEWS.am-ի հետ զրույցում «Ջոել» տուրիստական ընկերության հիմնադիր-տնօրեն Սոնա Եղիազարյանն ասաց, որ դեպի Ռուսաստան ավիատոմսերը 2 օրվա ընթացքում միանգամից թանկացել են։

«Միակողմանի մեկնումը հասնում է մինչև 300-400 հազարի։ Պահանջարկից ելնելով տոմսերի գների այսպիսի թանկացում կա։ Մի քանի օր առաջ 170-ից 180 հազար դրամ էր միակողմանի չվերթը, այսօր արդեն 290 հազար դրամ։ Ամենացածրը եղել է 80 հազար դրամ։ Կա 418 հազարանոց, որից մնացել է 2 տեղ»,- նշեց նա եւ հավելեց, որ ամեն դեպքում պահանջարկ կա։

Մեզ հետ զրույցում «Լոկա» տուրիստական գործակալության ղեկավար Ռուզաննա Մելքոնյանն ասաց, որ իրենց նախկինում Ռուսաստանի Դաշնություն մեկնելու միակողմանի ավիատոմսերի ամենացածր արժեքը եղել է 88 հազար ՀՀ դրամ, իսկ այժմ 142 հազար ՀՀ դրամ է։

«Ինքնաթիռում կան էժան կարգ, բարձր կարգ, ավելի բարձր կարգ, ամենաբարձր տեղեր (բիզնես կարգ), հիմա արդեն ամենաէժան կարգի տոմսերը վաճառվել են։ Բնականաբար 2 օրից այս գինն էլ չի լինի, որոովհետեւ այն էլ արագ կսպառվի, եւ կմնան ավելի թանկ տոմսերը»,- նշեց նա։

Ընկերության ղեկավարն ասաց, որ Երեւան-Մոսկվա–Երեւան երկկողմանի չվերթը 120 հազար դրամ է եղել նախկինում, այս պահին ամենաէժան էկոնոմ դասի երկկողմանի ավիատոմսը 410 հազար դրամ է։

«Տոմսերը ակնթարթորեն են վաճառվել, րոպեների ընթացքում էժան տոմսերը վաճառվել են։ Հիմնականում մեկնում են երիտասարդ տղամարդիկ, հավանաբար աշխատանքի։ Ընտանիքներով մեկնելու դեպքեր քիչ ունենք»,- ասաց ընկերության ղեկավարը։

Հիշեցնենք, որ ՀՀ քաղաքացիների մուտքը դեպի ՌԴ բացվել է փետրվարի 1-ից՝ մեկ ամսով։

Փետրվարի 1-ին Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ է նախատեսված»։ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ փետրվարի 1-ին դեպի Մոսկվա չվերթներ են իրականացնելու «Armenia», «Aeroflot» եւ «Red Wings» ավիաընկերությունները: