«ԱՄՆ-ն չպետք է հրապարակեր Թրամփի հետ իմ զրույցի բովանդակությունը». Զելենսկի
2019 թվականին Սպիտակ տունը չպետք է հրապարակեր իմ և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի սղագրությունը: Նման տեսակետ է հայտնել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին HBO-ին և Axios տեղեկատվական պորտալին տված հարցազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես ԶԼՄ-ներում կարդացել էի, թե Թրամփը ճնշում է գործադրել ինձ վրա: Դա լցելուց հետո շատ վիրավորված էի: Ինչու՞, որովհետև ես Ուկրաինայի նախագահն եմ: Մենք կարող ենք փոքր լինել ԱՄՆ-ից, բայց մենք անկախ երկիր ենք: Այդ պատճառով նա չի ճնշել ինձ, ես նման բան երբեք չեմ ասի», - ասել է Զելենսկին հարցազրույցում:
Այնուամենայնիվ, մեկ տհաճ պահ, ըստ Ուկրաինայի ղեկավարի, եղել է։
«Ես այս մասին նախկինում չեմ խոսել։ Խոսքը մեր զրույցի սղագրության հրապարակման մասին է։ Կարծում եմ, որ դա շատ սխալ էր: Եվ դա Ուկրաինան չէր հրապարակել։ Ես երբեք չէի թույլ տա, որ դա տեղի ունենար: Այն երկու նախագահների ու ռազմավարական գործընկերների առաջին լուրջ զրույցն էր: Ամեն դեպքում, մեզանից ոչ ոք իրավունք չուներ նման բան հրապարակել», - մանրամասնել է Զելենսկին։
Նշվում է՝ խոսքը 2019-ի հուլիսին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին է: Հենց այս զրույցի բովանդակությունն էր պատճառը, որ նույն տարվա աշնանը ԱՄՆ նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց էր սկսվել: Դեմոկրատները պնդում էին, որ հանրապետական Թրամփը զրույցի ընթացքում, հնարավոր է՝ ճնշում է գործադրել Զելենսկիի վրա, որպեսզի Կիևը օգնի նրան երկրորդ անգամ հաղթել 2020-ի նախագահական ընտրություններում: Այս ամենի հետևանքով, Սպիտակ տունը ստիպված է եղել հրապարակել երկու երկրների ղեկավարների զրույցի սղագրությունը: ԱՄՆ արդարադատության նախարարությունը, որը միևնույն ժամանակ կատարում է Գլխավոր դատախազության գործառույթները, զրույցի բովանդակության մեջ չէր հայտնաբերել ազգային օրենսդրության խախտումներ, ինչպես նաև հիմքեր չէր տեսել հետագա հետաքննության համար:
Այդ ժամանակ Թրամփին պաշտոնանկ անելու փորձն անհաջող ավարտ էր ունեցել։ ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատական իշխանության կողմից վերահսկվող Ստորին պալատը հաստատել էր նախագահին առաջադրված մեղադրանքները, բայց հանրապետական մեծամասնություն կազմող Սենատը 2020-ի սկզբին արդարացրել էր պետության ղեկավարին երկու կետերով, այն է՝ Կոնգրեսի գործունեությանը խոչընդոտելը և լիազորությունների չարաշահումը։


















































Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Զելենսկին Քիշնևի օդանավակայանում կանգառի ժամանակ հանդիպել է Թրամփի պատվիրակների հետ
Զելենսկին կոչ է արել աջակցել Հայաստանին
Զելենսկին խոստացել է, որ «Դրուժբա» նավթատարը մինչև ապրիլի վերջ կսկսի գործել
Ռուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ Զելենսկի
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել