Մեդվեդևը հնարավոր է համարել համացանցից Ռուսաստանի անջատումը
Համաշխարհային ցանցից Ռուսաստանի անջատումը հնարավոր է, բայց իշխանություններն այդ դեպքի համար գործողությունների ծրագիր ունեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Համացանցն, ինչպես գիտեք, որոշակի ժամանակում է հայտնվել, և, իհարկե, վերահսկման հիմնական իրավունքները Ամերիկայի Միացյալ Նահանգներում են: Այնպես որ, եթե ինչ-որ բան պատահի, եթե ինչ-որ մեկի ուղեղը լրիվ դատարկվի, այդպիսի բան հնարավոր է տեղի ունենա: Հենց այն պատճառով, որ դրա բանալիները օվկիանոսից այն կողմ են գտնվում: Իհարկե, մենք ծրագիր ունենք, թե ինչպես վարվենք նման իրավիճակում»,-ասել է Մեդվեդևը:
Նա հիշեցրել է նաև երկիրը միջազգային միջբանկային ֆինանսական հեռահաղորդակցության կազմակերպությունից (SWIFT) անջատելու վերաբերյալ արդեն իսկ հնչեցված սպառնալիքների մասին:
«Սա մաքուր համացանց չէ, սա բանկային գործունեության ինչ-որ ածանցյալ է, բայց մեզ մշտապես վախեցնում են դրանով: Մենք նույնիսկ ստիպված էինք ստեղծել տեղեկատվություն փոխանցելու մեր սեփական համակարգը, եթե հանկարծ դա պատահի, որպեսզի կարողանանք փոխանակել էլեկտրոնային հաղորդագրություններ. հնարավոր է՝ նույնը տեղի ունենա համացանցի միջոցով, և այդ ժամանակ մենք այլևս հասանելիություն չենք ունենա այս ցանցի հիմնական հանգույցներին»,-ավելացրել է Մեդվեդևը:
Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը հիշեցրել է, որ նման ռիսկերի ֆոնին համացանցի ռուսական հատվածի մասին օրենք է ընդունվել, որպեսզի այն ինքնավար վերահսկվի:
«Քանի որ համացանցն այժմ կապված է ամբողջ պետության կառավարման հետ, այն կապված է նաև հսկայական քանակությամբ սոցիալական գործառույթների ստացման հետ։ Մենք չէինք կարող դա թողնել առանց վերահսկողության: Հետևաբար, կա այդպիսի օրենք, և, անհրաժեշտության դեպքում, այն ուժի մեջ կմտնի», - եզրափակել է Մեդվեդևը:
Ֆինանսական հաղորդագրությունների համակարգը ստեղծվել է՝ պատասխանելով SWIFT- ից ռուսական բանկերի հնարավոր անջատման ռիսկերին: Դա տեղեկատվության փոխանցման և վճարումներ կատարելու միջազգային միջբանկային համակարգ է: Դրան են միացված աշխարհի գրեթե բոլոր երկրների ավելի քան 11 000 խոշորագույն կազմակերպություններ: Մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Ռուսաստանը կարող է կտրվել այս համակարգից` Արևմուտքի կողմից ավելի խիստ պատժամիջոցներից մեկի շրջանակում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել