ԳԴՀ նախկին կանցլերը «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կանգնեցնելու կոչերը ՌԴ-ին ուղղված հարձակում է անվանել
«Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը կանգնեցնելու կոչերը «հարձակումներ են Ռուսաստանի վրա», Die Rheinische Post-ում հունվարի 30-ին հրապարակված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Այդպիսի քննադատությունը չի արտացոլում գերմանացիների մեծամասնության տեսակետները, կարծում է կառավարության նախկին ղեկավարը:
Խողովակաշարը պետք է «ապահովի հաջորդ սերնդի էներգետիկ անվտանգությունը»` հաշվի առնելով հրաժարումն ատոմային եւ ածուխով աշխատող էլեկտրակայաններից, նշել է Շրյոդերը, ով 2005 թվականին հեռանալով Գերմանիայի կանցլերի պաշտոնը թողնելուց հետո դարձել էր Nord Stream AG-ի` «Հյուսիսային հոսք» նախագծի օպերատորի բաժնետերերի հանձնաժողովի նախագահը, իսկ 2017-ի սեպտեմբերին ընտրվել էր «Ռոսնեֆտ»-ի տնօրենների խորհրդի նախագահ:
Շրյոդերի խոսքով` հիդրոխզման պլաստի (ֆրեքինգ) արդյունքում արտադրված հեղուկ գազը, որը ԱՄՆ-ն փորձում է մատակարարել Գերմանիային, «վնասակար է շրջակա միջավայրի համար, թանկ է եւ այնքան էլ հարմար չէ օգտագործման համար», փոխանցում է DW-ն:
«Էներգետիկ քաղաքականության առումով մենք կկտրենք այն ճյուղը, որի վրա նստած ենք, եթե դադարեցնենք շինարարությունը»,- համոզված է նախկին կանցլերը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել