ԱՄԷ-ն քաղաքացիության կտրամադրի ներդրողներին, գիտնականներին եւ նրանց ընտանիքներին
Արաբական Միացյալ Էմիրությունները փոփոխություններ են կատարել, որոնք թույլ են տալիս քաղաքացիություն տրամադրել ներդրողներին եւ այլ մասնագետներին, մասնավորապես` գիտնականներին, բժիշկներին եւ նրանց ընտանիքներին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով երկրի կառավարությունը:
«Արաբական Միացյալ Էմիրությունների նախարարների կաբինետը, տեղական էմիրական դատարանները եւ գործադիր խորհուրդները քաղաքացիություն ստանալու իրավունք ունեցող անձանց կնշանակեն` յուրաքանչյուր կատեգորիայի համար սահմանված հստակ չափանիշների համաձայն»,- Twitter-ում հայտարարել է Դուբայի ղեկավար եւ ԱՄԷ փոխնախագահ Շեյխ Մուհամեդ Իբն Ռաշիդ Ալ Մաքթումը:
«Օրենքը թույլ է տալիս ԱՄԷ անձնագիր ստացած անձանց պահպանել իրենց գոյություն ունեցող քաղաքացիությունը»,- հավելել է Շեյխ Մուհամեդը:
Անհասկանալի է` արդյոք նոր անձնագրատերերի տերերը կշահե՞ն սոցիալական ապահովության պետական համակարգից: ԱՄԷ-ն յուրաքանչյուր տարի միլիարդավոր դոլարներ է ծախսում անվճար կրթության, առողջապահության, բնակարանային վարկերի եւ դրամաշնորհների մոտ 1.4 միլիոն քաղաքացիների համար:
ԱՄԷ-ում օտարերկրացիները սովորաբար վերականգնվող վիզաներ ունեն, որոնք վավեր են ընդամենը մի քանի տարի եւ կապված են աշխատանքի տեղավորմանը: Վերջերս կառավարությունն ավելի ճկուն է դարձրել իր վիզաների քաղաքականությունը` ավելի երկար մնալու հնարավորություն առաջարկելով որոշակի տեսակի ներդրողների, ուսանողների և մասնագետների համար:
Անցյալ տարի երկրի կառավարությունն ընդլայնել է իր «ոսկե» վիզաների համակարգը, որը 10-ամյա կացության իրավունքներ է շնորհում որոշ մասնագետների, մասնագիտացված կոչումների կրողների եւ այլոց:


















































94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ