Պենտագոնը պետք է վերանայի Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ իր ամենավատ սցենարները. Forbes
Պենտագոնի ուժերի պլանավորումն իրենից ներկայացնում է առաջարկների եւ կանխատեսումների ծավալուն ու բարդ համադրություն, սակայն օպերացիոն սցենարները իր առավել գործող բաղադրիչն են, գրում է «Պենտագոնը պետք է վերաիմաստավորի իր վատագույն սցենարներն ընդդեմ Չինաստանի եւ Ռուսաստանի դեմ» հոդվածի հեղինակը Forbes պարբերականում:
«Դրանց նշանակությունը տատանվում է վարչակազմի փոփոխության եւ սպառնալիքների ի հայտ գալու եւ անհետանալու հետ, սակայն իրավիճակի նկարագրությունը, ինչն անհրաժեշտ է հաշվի առնել զինված ուժերին եւ ԱՄՆ համակարգերին, ունի կարեւոր նշանակություն ներդրումային առաջնահերթություններ որոշելու համար: Ցավոք, կազմակերպական իներցիան եւ դոլարների դիմաց մրցակցելը ստիպում են ամերիկյան ռազմական ծառայություններին պլանավորել սցենարներ, որոնք նախաստվություն են տալիս գոյություն ունեցող ծրագրերին անգամ պայմաններում, երբ Ամերիկայի հակառակորդներն անցնում են պատերազմի այլ տեսակների իրականացմանը:
Անցած տասնամյակների ընթացքում Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, կենտրոնացրել է իր պլանավորումը հավասար մրցակիցների՝ Չինաստանի եւ Ռուսաստանի, կամ միջուկային երկիր Հյուսիսային Կորեայի ուղղությամբ: Ընդունելով, որ Պաշտպանության նախարարությունը բարձր ինտենսիվությամբ կենտրոնացած է պատերազմի վրա, դրա պոտենցիալ հակառակորդները մշակում են ռազմավարություններ եւ համակարգեր, որոնք շրջանցում են ամերիկյան զինված ուժերի առավելություններն ու օգտագործում դրանց խոցելիությունը՝ խուսափելով իրավիճակներից, որոնց նախապատրաստվում են ամերիկյան զորքերը: Պաշտպանության նախարարությունը կարող է ծուղակում հայտնվել՝ շարունակելով օգտագործել բարձր ինտենսիվության հակամարտությունների նեղ շրջանակը՝ որպես իրենց սպառնալիքներ»,-գրում է հեղինակը:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ