Երեւան կժամանի Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուան
Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը հունվարի 27-ին ժամանելու է Երեւան: Նա Հայաստանում կլինի երկօրյա աշխատանքային այցով: Հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեպսանությունից:
Նշվում է, որ Հայաստան իր այցելության շրջանակներում Ֆրանսիայի պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը կայցելի Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի ապագա շենքի շինհրապարակ:
ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ նախկին No16 դպրոցի շենքը հանձնվել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրին անհատույց օգտագործման։ Այս ժեստով ՀՀ կառավարությունը իր մեծ ներդրումն է բերել Ֆրանսիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների մեջ եւ ցույց տվել Ֆրանկոֆոնիայի հանդեպ իր հանձնառությունը:
Պարոն Ժան Բատիստ Լըմուանը, ով 2018 թվականին իր այցի ընթացքում «մկրտեց» հաստատությունը նոր`Անատոլ Ֆրանսի անունով, այս անգամ կայցելի նոր շենքի շինհրապարակ տեսնելու ընթացիկ աշխատանքները եւ հանդիպելու Կրթահամալիրի ծնողների եւ աշակերտների ներկայացուցիչների հետ: Այս նոր շենքը թույլ կտա Կրթահամալիրին հյուրընկալել ավելի շատ աշակերտների՝ լինի ֆրանսիացի, այլ օտարերկրացի, թե հայ: Ընդ որում վերջիններս մեծամասնություն են կազմում:
Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Ֆրանսիայի Հանրապետության կրթության նախարարության ծրագրերին համապատասխան կրթություն է տրամադրում մանկապարտեզից մինչեւ 12-րդ դասարան (ավագ դպրոց): Այն հանդիսանում է աշխարհի 139 երկրներում 522 դպրոցական հաստատություն ներառող Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության համաշխարհային ցանցի անդամ, որի անդամ հաստատություններում սովորում է 370 000 աշակերտ:
Դպրոցի անունը հարգանքի տուրք է մատուցում գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, մարդու իրավունքների լիգայի հիմնադիր եւ հայկական հարցի մեծ պաշտպան ու ջատագով Անատոլ Ֆրանսին(1844 թ.-1924), ով հայտնի է 1916 թ.ապրիլին Սորբոնում «Հարգանքիտուրք Հայաստանին» հանրահավաքի կապակցությամբ ունեցած իր հայտնի ելույթով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել