2020 թվականին hամաշխարհային ռազմական ծախսերը գերազանցել են 1.9 տրիլիոն դոլարը
Աշխարհի բոլոր երկրների պաշտպանական ծախսերն աճում են յոթերորդ տարին անընդմեջ: Անցած 2020 թվականին դրանք հասել են 1.93 տրիլիոն դոլարի, հայտնում է Jane's տեղեկատվական- վերլուծական կենտրոնը: Դա 1.9 տոկոսով ավել է 2019-ի համեմատ: Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ ԱՊՀ երկրներին, ապա դրանց բաժին է ընկնում բոլոր ծախսերի 2 տոկոսը:
Այսպիսով, 2020 թվականին ամենից շատ աճել են Եվրոպայի պաշտպանական ծախսերը: Աճը 5.6 տոկոս է կազմել:
Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն` համաշխարհային ծախսերի աճը 2021 թվականին կդանդաղի: Պատճառը կորոնավիրուսի պատճառած ճգնաժամի հետեւանքներն են:
Պաշտպանության ծախսերը 2030-ին կաճեն մինչեւ 2.23 տրիլիոն դոլար: Հաշվարկներում նշվում է ըստ երկրների խմբերի ծախսերի մասին: Վերջին տարվա ընթացքում ամենամեծ մասը բաժին է ընկնում Հյուսիսային Ամերիկային (40 տոկոս):
Ռուսաստանի եւ ԱՊՀ-ի մասնաբաժինը, ըստ փորձագետների, 2030-ին կաճի մինչեւ 3 տոկոս:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Աշխատանքի հնարավորություն՝ ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոնում
Պապոյանը ներկայացրել է ՀՀ-ից Ադրբեջան արտահանվող ապրանքների քննարկվող ցանկը. Factor
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմե...
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ