Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներից սպանված փեսացուն և նրա եղբայրը Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններն են
ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում նախօրեին անցկացված հարսանեկան արարողության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով սպանվել են փեսացուն և նրա եղբայրը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյանները, հաղորդում է РЕН ТВ-ն:
Սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են Վլադիմիր Դևյատաևը, որը Մոսկվայի մարզի բնակիչ է և վաղուց ընկերական հարաբերություններ է ունեցել սպանված Ֆիլիպ Կորդինյանի, միգուցե նաև՝ եղբոր հետ:
Ըստ հայտնի տեղեկությունների՝ սպանված եղբայրները բիզնեսով են զբաղվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախօրեին Известия-ն, հղում տալով РЕН ТВ հեռուստաալիքին, հայտնել էր, որ ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է փեսացուն և նրա եղբայրը :
Նախնական տեղեկություններով՝ փեսացուն վեճի է բռնվել հարսնացուի կողմի հյուրերից մեկի հետ, որն էլ կրակոցներ է արձակել: Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ՝ փեսացուն և նրա եղբայրը: Երկուսն էլ ծագումով Մոլդովայից են:
Հաղորդվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել առանց համարանիշի սև ջիփով: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ