Ծանոթացեք, սա դե ֆակտո ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում. Նարեկ Մալյան
Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «ՎԵՏՕ» շարժման անդամ Նարեկ Մալյանը` անդրադառնալով Լիլիթ Մակունցի ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու տեղեկությանը:
«ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի նշանակման կապակցությամբ պատրաստվում էի վաղը գրառում անել, սակայն Միքայել Մինասյանը քիչ առաջ տելեգրամյան իր ալիքով բացահայտեց Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու տեղեկատվությունը:
Բացահայտվածին հավելեմ, որ մինչև վերջերս ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին հավակնում էր թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանը: Այդ պատճառով Խառատյանը մինչև վերջերս չէր դիմում ԱՄՆ քաղաքացիություն ստանալու համար, իսկ իմ տեղեկություններով վերջերս արդեն դիմել է ԱՄՆ քաղաքացիության խնդրանքով: Խառատյանը այս ընթացքում հաճախ էր այցելում ՀՀ դեսպանատուն, փորձում էր հրահանգներ տալ դիվանագետներին, սակայն ըստ երևույթին իրավիճակային որոշում է կայացվել Խառատյանի փոխարեն դեսպան նշանակել Մակունցին: Դա ամենևին չի նշանակում, որ Խառատյանի ազդեցությունը ԱՄՆ-ում մեր դեսպանատանը նվազելու է, ընդհակառակը՝ սորոսական Խառատյանը անձամբ է կառավարելու մեր դիվանագիտական ներկայացչությունը ԱՄՆ-ում, դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով: Լիլիթ Մակունցի նշանակումը իրականում ծխածածկույթ է, որի հետևում Խառատյանը իրականացնելու է սորոսական գործունեություն:
Այնպես, որ ծանոթացեք, սա դե ֆակտո ՀՀ դեսպանն է ԱՄՆ-ում»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել